Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Քննարկվել են Շիրակի մարզում բնապահպանական ոլորտին առնչվող մի շարք խնդիրներ

SOCIETY

 ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում: Մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարների հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով քննարկման մասնակիցներին` Արամայիս Գրիիգորյանը նշել է, որ հանդիպման նպատակը վերջին այցից հետո մարզի համայնքների և մարզպետարանի կողմից առաջ քաշված բնապահանական հարցերի քննարկումն ու դրանց լուծում տալն է:

«Մարզում կան որոշ բնապահպանական խնդիրներ, որոնք կապված էն այստեղ առակա տուֆի հանքերին, որոնցում ռեկուլտիվացիայի աշխատանքներ չեն կատարվել, ինչի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև կառավարությունում և կարճ ժամանակ հետո կունենանք  լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմները: Իսկ գործող հանքերին արդեն օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ և այդ նպատակով դրամագլխին համապատասխան փոխանցումներ կատարել: Եթե հանքշահագործողները ինչ-որ հագամանքներում կխուսափեն ռեկուլտիվացիա իրականացնելուց, ապա դրամագլխի միջոցներով այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշեմ, որ մարզում կա նաև լավ օրինակ, երբ անձը սեփականացրել է լքված հանքի տարածքը, ռեկուլտիվացիայի ենթարկել այն, դարձրել հանգստի գոտի, որից օգտվում է ազգաբնակչությունը:

Մարզ կատարած նախորդ այցի ժամանակ բարձրացվել էր նաև «Արփի լիճ›› ազգային պարկի և հարակից համայնքների սահմանների հետ կապված խնդիրներ, որոնք այսօր լուծվել են: Տեղեկացնեմ նաև, որ Ազգային պարկի տարածքների վարձակալությունից առաջացած գումարների 30 տոկոսը ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ վերադարձվելու են համայնքների բյուջե` վերջիններիս զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար»,- նշել է բնապահպանության նախարարը:

Մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկել է Մանթաշի ջրամբարին /Մանթաշ գետի ջրհավաք ավազանով/ և ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի տարածքում գտնվող Ջաջուռի լեռնանցքին տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ: Ջաջուռի լեռնանցքը ունի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, իսկ Մանթաշ գետը և ջրամբարը համարվում են տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկը: Բնապահպանության նախարարը ողջունել է առաջարկը` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է ընդլայնել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները և առաջարկել մ արզպետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել` սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու համար: 

Շիրակի մարզպետարանում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Արամայիս Գրիգորյանը մարզպետ Հովսեփ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել է «Գյումրու կանաչ տեխնոլոգիաների կենտրոն»: Կենտրոնի համահիմնադիր Խաչիկ Սահակյանը ներկայացրել է կենտրոնի կողմից միջազգային դրամաշնորհների միջոցով ՀՀ Շիրակի մարզում իրականացրած կանաչ տեխնոլոգիաների ներդրման ծրագրերը: Նախարարը տեղում ծանոթացել է կենտրոնը սնուցող արևային էներգակայանի, արևային եղանակով չրերի ստացման արտադրամասի աշխատանքներին: Արամայիս Գրիգորյանը նշել է, որ ՀՀ բնապահպանության նախ արարությունը մշտապես ողջունել և խրախուսել է կանաչ տեխնոլոգիաների ներդնումը Հայաստանում և պատրաստակամություն հայտնել աջակցել կենտրոնին իր հետագա նախաձեռնություններում:

  ՀՀ բնապահպանության նախարարն այցելել է նաև մարզի տարածքում գտնվող «Արփի լիճ›› ազգային պարկ: Շրջայց կատարել պարկի պահպանվող տարածքներ, տնտեսական գոտիներ, տեղերում ծանոթացել պահպանման աշխատանքներին:  Արամայիս Գրիգորյանը ծաղկեպսակ է դրել և հարգանքի տուրք մատուցել  պարկի վարչական շենքում բացված ԼՂՀ-ում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված հայ զինծառայողների հիշատակն հավերժացնող հուշատախտակի մոտ: Ազգային պարկի վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Արփի լիճ›› ազգային պարկ» ՊՈ ԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանը ներկայացրել է 2016 թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները և արձանագրված արդյունքները: Նշվել է, որ հատուկ պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման և լճի հայելին բավարար մակարդակի վրա պահելու շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել կենսաբազմազանության բարելավման համար: Ավելացել են կենդանկան և բուսական որոշ տեսակների թվաքանակները:

Ներկայացվել է, որ տարեսկզբից ազգային պարկ է այցելել մոտ 600 զբասաշրջիկ, որից 55-ը Ֆրանսիայի Հանրապետությունից: Նախարար Արամայիս Գրիգորյանն շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար: Նախարարն հանձնարարել է պարկի տարածքում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանգստի ծառաությունները մատուցել` խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները: ՀՀ բնապահպանության նախարարը նշել է, որ էկոտուրիզմի զարգացումը, ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում  զբոսաշրջության զարգացմանը:

Արամայիս Գրիգորյանն այցելել է լճի ափին այդ պահին իրենց էկոհանգիստն անցկացնող Շիրակի մարզի երիտասարդների 50 հոգանոց խմբին, ծանոթացել հանգստի պայմաններին, ազգային պարկի կողմից մատուցված ծառայությունների որակին: Երիտասարդները իրենց գոհունակությունն ու շնորհակալությունն են հայտնել տարածաշրջանի այդ գեղեցիկ վայրում լիարժեք հանգիստ կազմակերպելու լավ պայմանների համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank