Ինչպես գեղեցիկ և ոճային ակնոցի տուփ պատրաստել
LIFEԵրբեմն ակնոցների տուփերն այնքան մեծ են լինում, որ հազիվ են տեղավորվում պայուսակների մեջ: Հենց այդ պատճառով մենք այսօր ձեզ ցույց կտանք մի պարզ միջոց, թե ինչպես կարելի է պատրաստել գեղեցիկ, հարմարավետ, տարածք խնայող և իհարկե ոճային ակնոցների տուփ:
Պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են 30 սմx30սմ մակերեսով թեթև կտոր, թուղթ, մկրատ, կավիճ(կավիճի փոխարեն կարող է լինել նաև մարկեր կամ ցանկացած բան, որ տեսանելի հետք է թողնում), ասեղ և թել:
-
Առաջին հերթին պետք է թղթի վրա գծել այս պատկերը: Չափը բնականաբար պետք է համապատասխանի ակնոցի չափերին: Չափերը վերցնելուց և գծելուց հետո կտրեք այդ պատկերի եզրերը:

-
Թուղթը տեղադրեք կտորի վրա և կավիճով գծեք այդ թղթի եզրերը կտորի վրա:

-
Ապա կտրեք այդ գծած պատկերը:

-
Հիմա ձեզ պետք է 1 սմ լայնությամբ և մոտ 35 սմ երկարությամբ ժապավեն: Ժապավենը կարող է լինել նույն կտորից:

-
Ժապավենի մի ծայրը տեղադրեք արդեն կտրված կտորի կենտրոնին և X-ձև կարով կարեք ժապավենը կտորից, ինչպես ցուցադրված է լուսանկարում:

-
Եթե ժապավենը շատ երկար է կարող եք մի փոքր կարճացնել:

-
Ահա և վերջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



