Դոնալդ Թրամփը թողարկել է առաջին նախընտրական հեռուստատեսային հոլովակը
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն ընտրարշավի մեկնարկից հետո առաջին անգամ նախընտրական հեռուստատեսային հոլովակ է թողարկել, հայտնում է The Hill-ը:
Տեսանյութը պատմում է, որ Հիլարի Քլինթոնի Ամերիկայում համակարգն ամերիկացիների դեմ է:
Տեսանյութում քննադատվում է նաեւ ապօրինի միգրանտների հարցում Քլինթոնի քաղաքականությունն ու մեծաթիվ սիրիացի փախստականներին ընդունելը: «Հանցագործությունների մեջ մեղադրվող ապօրինի միգրանտները մնում են՝ ստանալով սոցիալական պաշտպանություն»,- ասված է հոլովակում:
Ընդ որում, տեսանյութի վերջում խոսվում է Թրամփի ԱՄՆ-ի մասին, որն անվտանգ է:
«Ահաբեկիչներին եւ հանցագործներին երկիր չեն թողնում: Սահմաններն ապահով են, մեր ընտանիքներն անվտանգության մեջ են»,- ասվում է հոլովակում:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



