ՀՀ Նախագահը շնորհավորել է Վան Խաչատուրին ծննդյան տարեդարձի կապակցությամբ
POLITICSՆախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել նկարիչ, քանդակագործ, ճարտարապետ Վան Խաչատուրին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի առթիվ: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության իջոցների հետ կապերի վարչությունից, շնորհավորական ուղերձում, մասնավորպես, ասված է.
«Դուք իրավամբ համարվում եք հայ կոթողային գեղանկարչության հիմնադիրը, որի երկարամյա գործունեությունից ծնված որմնանկարները, կտավներն ու քանդակներն այսօր զարդարում են բազմաթիվ հոյակերտ կառույցներ:
Ազգային ինքնատիպությամբ օժտված Ձեր ստեղծագործությունները նշանակալի ազդեցություն ունեն հայ կերպարվեստի և ճարտարապետության նոր միտումների սկզբնավորման և զարգացման գործում:
Մաղթում եմ Ձեզ առողջություն, արևշատություն և ամենայն բարիք»:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



