Դիետա «Հացային միավորներ»
LIFEԱյս սննդակարգն առաջարկում է սնունդը կառուցել` ելնելով հացային միավորների քանակությունից (ՀՄ): Ածխաջրերի չափման այդ միավորն օգտագործվում է դիաբետով հիվանդների կողմից: Հացային 1 միավորը 12 գ ածխաջուր է պարունակում եւ հավասար է բատոնի 1,5 սմ հաստություն ունեցող շերտի: Ցանկացած սննդակարգ, որը կառուցված է ածխաջրերի քանակի հաշվարկի եւ սահմանափակման վրա, կոչվում է ցածր ածխաջրային: Տվյալ սննդակարգը բացառություն չէ:
Առաջարկվում է ճաշացանկը սահմանափակել օրական հացային 10 միավորով (խորհուրդ տրվող օրական նորման սովորական սննդի դեպքում կազմում է մոտ 30 ՀՄ): Տվյալ սննդակարգն արդյունավետ է հարաբերականորեն երկար` երկուսից չորս շաբաթվա ընթացքում կիրառվելու դեպքում: Առաջին շաբաթներին քաշի կտրուկ կրճատում է տեղի ունենում ավելորդ ջրից ազատման շնորհիվ, իսկ հետագայում շաբաթը «հեռանում է» 1-ական կգ, բայց արդեն` ճարպային հյուսվածքի շնորհիվ:
Շաբաթվա համար օրինակելի ճաշացանկ
Երկուշաբթի
Նախաճաշ. Սուրճ, 250 գ աղցան քերած գազարից եւ խնձորից:
Ճաշ. Բուսակերական բորշչ, առանց շաքարի կոմպոտ:
Ընթրիք. 150-200 գ խաշած հավ, մածուն:
Երեքշաբթի
Նախաճաշ. Կաթով սուրճ, 250 գ աղցան կաղամբով եւ խնձորով:
Ճաշ. Բուսակերական բորշչ, կոմպոտ:
Ընթրիք. 250 գ շոգեխաշած ձուկ, մածուն:
Չորեքշաբթի
Նախաճաշ. Սուրճ, աղցան 50 գ ծիրանաչրով եւ 250 գ խնձորով:
Ճաշ. Կարտոֆիլով ապուր, կոմպոտ:
Ընթրիք. 150-200 գ խորոված հավ, մածուն:
Հինգշաբթի
Նախաճաշ. Սուրճ, աղցան 20 գ չամիչով եւ 250 գ խնձորով:
Ճաշ. Կարտոֆիլային սուպ, կոմպոտ:
Ընթրիք. 250 գ բրինձ՝ սոյայի սոուսով, մածուն:
Ուրբաթ
Նախաճաշ. Սուրճ կաթով, աղցան կես նարնջով եւ 250 գ խնձորով:
Ճաշ. Կաղամբով ապուր, կոմպոտ:
Ընթրիք. 250 գ հնդկաձավար՝ սոյայի սոուսով, մածուն:
Շաբաթ
Նախաճաշ. Կաթով սուրճ, 250 գ խնձորով աղցան կիտրոնի հյութով:
Ճաշ. Կաղամբով ապուր, կոմպոտ:
Ընթրիք. 200 գ մակարոն տոմատի մածուկով, մածուն:
Կիրակի
Նախաճաշ. Սուրճ կաթով, 250 գ աղցան բանանով եւ խնձորով:
Ճաշ. Կաղամբով ապուր, կոմպոտ:
Ընթրիք. 250 գ պելմեններ, մածուն:
Աղբյուրը` NEWS.am STYLE



