Ինչպես ճիշտ խնամել եղունգները՝ դրանք արագ երկարացնելու համար. խորհուրդներ՝ մատնահարդարից
LIFELife.panorama.am-ը գրում է.
Փխրուն ու շերտավորվող եղունգներ ունենալը շատ աղջիկների ու կանանց համար իսկական գլխացավանք է, քանի որ գեղեցկության ու կանացիության նախապայմաններից մեկն էլ հենց խնամված ու առողջ եղունգներն են:
Ինչպե՞ս եղունգներին առողջ տեսք հաղորդել. թեմայի շուրջ Life.panorama.am-ը «LNail Studio»-ի մատնահարդար Լիանա Ավետիսյանը:
«Եղունգների ամրացման ու չշերտավորման համար տարբեր ապրանքանիշեր առաջարկում են քսուքներ, որոնք սովորաբար միայն առաջին երկու շաբաթն են արդյունավետ աշխատում: Այս պարագայում նախ կհորդորեմ, որ նման արհեստական քսուքներ օգտագործելիս, գոնե սահմանափակվել երկշաբաթյա օգտագործումով, հակառակ դեպքում՝ պարզապես էլ ավելի կվնասեք Ձեր եղունգները: Իսկ մեծ հաշվով, ավելի ճիշտ կլինի, որպեսզի եղունգներին օգնություն ցուցաբերենք բնական ճանապարհներով,- նշեց մասնագետն ու առաջարկեց մի քանի բնական եղանակներ, որոնք եղունգներին առողջ տեսք կհաղորդեն.
«Եղունգների ամրացման առաջին մեթոդներից է կիտրոնը, կարելի է կիտրոնը կիսել երկու մասի եւ եղունգները դնել դրանց մեջ: Եղունգների և, հատկապես, դրանց շուրջ առկա մաշկի համար շատ օգտակար է ձիթապտղի յուղը, որը եւ առողջացնող, եւ փափկեցնող հատկություն ունի: Եղունգների եւ ձեռքերի խնամքի համար շատ օգտակար են նաեւ պարաֆին պարունակող դիմակները, բամբակի յուղը եւ յոդը, ի դեպ՝ կարելի է մի քանի կաթիլ յոդ լցնել կիտրոնահյութի մեջ ու այդպիսով տան պայմաններում արդյունավետ դիմակ պատրաստել մեր եղունգների համար»:
Մատնահարդարը եղունգների խնամքի մասին խոսելիս շեշտեց նաեւ. «Հնարավոր է, որ օրգանիզմում որոշ վիտամիններ պակասեն, ինչը անմիջապես ազդում է եղունգների որակի վրա, դրա համար անհրաժեշտ է նաեւ պարզել, թե ինչ վիտամինների պակաս ունեք եւ ապա ընդունել համապատասխան վիտամիններ հաբի տեսքով: Այսինքն՝ խնդիրը գտնելը, թերեւս, առաջին գործողությունը պետք է լինի»:
Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան



