Սոցիալական բնակարանները եւս 10 տարով կտրվեն անհատույց օգտագործման
SOCIETYԿարգավորվել է մինչեւ 2015թ. ընկած ժամանակահատվածում տարբեր իրավական ակտերի համաձայն անհատույց օգտագործման իրավունքով պայմանագրային հիմունքներով սոցիալական բնակարանային ֆոնդում բնակվող անձանց ընտանիքների՝ այդ բնակարաններում սահմանված ժամկետը լրանալուց հետո եւս 10 տարի ժամկետով նույն պայմաններով բնակվելու հարցը:
Այս մասին հաղորդում են Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարությունից հայտնում են, որ ժամկետների երկարացումը հիմնված կլինի հասարակական կազմակերպության կողմից տրված եզրակացության վրա, մասնավորապես՝ կազմակերպությունը կուսումնասիրի 166 բնակարաններում բնակվող անձանց ընտանիքների սոցիալական պայմանները, կարիքները, բնակարանների վիճակը, բնակչի կողմից պայմանագրային պարտավորությունների կատարումը, բնակարանի օգտագործումը դրա նշանակությանը համապատասխան եւ այլն:



