Անկարան հույս ունի պահպանել Եվրամիության հետ միգրացիոն պայմանագիրը
INTERNATIONAL NEWSԵվրամիության եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն պայմանագիրը պետք է պահպանվի: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը:
«Նույն եղանակով Թուրքիա-ԵՄ միգրացիոն գործարքը, որը հսկայական հաջողություն է դարձել, պետք է պահպանվի, ինչը Թուրքիայի քաղաքացիներին թույլ կտա առանց վիզաների մուտք գործել Շենգենի գոտի», — գրում է Կալինը Politico թերթի եվրոպական թողարկման մեջ հրապարակված հոդվածում:
Թուրքիայի նախագահ Թայյիփ Էրդողանի խոսքով, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը շարունակում է մնալ «Անկարայի ռազմավարական նպատակը, բայց տանգոն երկուսով են պարում»:
Եվրահանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն այս շաբաթ հայտնել էր, որ Թուրքիան առաջվա պես պետք է կատարի վիզաների վերացման համար առաջ քաշված հինգ պահանջը, հունիսից ի վեր իրավիճակը չի փոխվել: Վիզայի ռեժիմի ազատականացման ընթացքում առաջընթացի մասին վերջին զեկույցը ԵՀ-ին ներկայացվել է հունիսին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:



