Yerevan, 01.July.2026,
00
:
00
BREAKING


7 յուրօրինակ դպրոցներ, որոնք կարող են մրցակցել նույնիսկ Հոգվարտսի հետ

PHOTO

Դպրոցները շատ երեխաների համար ձանձրալի են թվում: Սակայն ոչ բոլոր կրթական հաստատություններն են միօրինակ: Կան որոշ յուրահատուկ դպրոցներ, որոնք ոչ միայն տեխնոլոգիապես զարգացած և ֆուտուրիստական կառույց ունեն, այլ նաև ուսուցման նորագույն մոտեցում են ցույց տալիս: Օրինակ, Սան Ֆրանցիսկոյում կա մի դպրոց, որտեղ երեխաներին սովորեցնում են «վտանգավոր» բաներ, որ նրանց ծնողները դժվար թե թույլ տային իրենց երեխաներին անել:

Ահա աշխարհի 7 ամենայուրօրինակ դպրոցները:

  1. Մակոկոյի լողացող դպրոցը, Լագոս, Նիգերիա


    Իրականում սա կառուցվել էր, որպեսզի կանխեր ջրի ալիքների բարձրացումը: Այս՝ դասասենյակներ և նունիսկ խաղահրապարակ ունեցող դպրոցը կարող է իր մեջ պահել ավելի քան 100 երեխայի նույնիսկ վատ եղանակի պայմաններում:

  2. Դպրոց խորանարդի մեջ, Կոպենհագեն, Դանիա

Այս դպրոցը մի մեծ դասարան է, որն ունի ավելի քան 1000 աշակերտ: Դասերը անց են կացվում մեծ ապակյա խորանարդների մեջ, որոնք կոչվում են գիմնազիաներ: Բաց տարածությունը բաժանված է տարբեր հատվածների «հարվածային գործիքներով», որոնք իրականում հարմարավետ բազմոցներ են, և դրանք ավելի են խրախուսում ուսանողների ստեղծարար միտքը:

  1. Դպրոց՝ աշակերտների հանդեպ անհատական մոտեցմամբ, Ավստրալիա


    Բացի յուրահատուկ և վառ էքստերիերից այս դպրոցի ուսուցման ձևը նույնպես ավանդական չէ: Բոլոր աշակերտները ունեն իրենց անհատական ուսուցման պլանը, որը կարելի է շատ հեշտությամբ հարմարեցվել ուսուցիչների և ծնողների կողմից: Երեխաները նաև իրավունք ունեն տալ իրենց առաջարկները, թե ինչպես բարելավել կրթական պրոցեսը և այն ավելի հարմարավետ դարձնել: Եվս մեկ առանձնահատկությունն այն է, որ այս դպրոցում բոլոր դասերը փոքր խմբերով են անց կացվում:

  2. (5) Դպրոց, որ նման է գրասենյակի, Օհայո, ԱՄՆ

Այս դպրոցում մեկ դասարանում կա 300 հոգի: Դասասենյակը նման է գրասենյակի. Երեխաները նստած են առաձին, սովորում են համակարգչով: Նրանցից յուրաքանչյուրն ունի անհատական ուսուցման պլան և սովորում է դա համակարգչով, իսկ հարցեր ունենալու դեպքում դիմում է ուսուցչին:

  1. (6) Դպրոց, որտեղ երեխաները «վտանգավոր» բաներ են սովորում

Այս դպրոցի ուսուցիչները սովորեցնում են երեխաներին այնպիսի բաներ, որ շատերի ծնողները դա վտանգավոր են համարում: Այստեղ երեխաներին թույլատրվում է կեղտոտվել, կրակի հետ խաղալ, մասերի բաժանել կենցաղային իրերը և այլն:

  1. (10) Սթիվ Ջոբսի դպրոցը, Ամստերդամ, Նիդերլանդներ


    Սթիվ Ջոբսի դպրոցը այն բացառիկ դպրոցներից է, որ առանձնանում է իր՝ ուսանողների հանդեպ անկողմնակալ վերաբերմունքով և բոլորին հավասար ընդունելու մոտեցմամբ: Այս դպրոցում յուրաքանչյուր աշակերտ պետք է ունենա իր անհատական ուսուցման պլանը, որը ներառում է նրանց տաղանդները, կարողությունները և հետաքրքրությունները: Այս պլանը գնահատվում և վերանայվում է վեց շաբաթը մեկ թե՛ երեխայի, թե՛ նրա ծնողների և թե՛ ուսուցչի կողմից: Դպրոցն ընդունելությունը սկսում է 4-րդ դասարանից:

  2. (14) «Ամենականաչ» դպրոցը, Ֆրանսիա


    Ասես ողջ դպրոցը կանաչի մեջ լինի: Դպրոցի կտուրը և այգին ամբողջությամբ կանաչով են պատված: Այս դպրոցում կարծում են, որ փոշոտ դասասենյակներում նստելը վնասակար է և աշակերտները պետք է ավելի շատ թարմ օդում լինեն և ինչքան հնարավոր է շատ դրսում ժամանակ անց կացնեն: Տաք եղանակներին դասերը հենց սիզամարգերի վրա են անց կացվում:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBank