Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ տեսք ունեն բնակարանները տարբեր երկրներում

PHOTO

Հաճախ մենք ֆիլմերում կամ ամսագրերում տեսնում ենք շքեղ ինտերիերով գեղեցիկ առանձնատներ և հիանում ենք դրանց դիզայնով: Մեդիայի շնորհիվ մենք հնարավորութւուն ունենք տեսնելու, թե ինչ տեսք ունեն աշխարհի տարբեր ծայրերում ապրող մարդկանց բնակարանները: Սակայն հաճախ մենք չենք գիտակցում, որ այն ամենն, ինչ մենք տեսնում ենք էկրաններին, կարող են զգալիորեն տարբերվել իրականությունից:

Ձեզ ենք ներկայացնում բնակարաններ՝ աշխարհի տարբեր երկրներից:

  1. Ճապոնիա

Տոկիոն ամենաթանկ և ամենախիտ բնակչությամբ քաղաքներից մեկն է: Հենց այդ պատճառով էլ միայն հարուստ մարդիկ կարող են այդտեղ ապրել մեծ և ընդարձակ տներում, իսկ մեծամասնությունը Ճապոնիայում ապրում են փոքրիկ բնակարաներում: Տան միակ մեկ սենյակը թե՛ ննջարան է, թե՛ հյուրասենյակ և թե՛ ճաշասենյակ:

  1. Իսպանիա


    Շատերն Իսպանիայում նախընտրում են ապրել բնակարաններում: Ահա թե ինչ տեսք ունեն դրանցից շատերը:

Իսպանիայում բնակարանների պատերը հիմնականում սպիտակ են, քարե հատակ ունեն, իսկ պատուհանները փեղկերով են: Ինտերիերի այդ տարրերը օգնում են մարդկանց պայքարել այնտեղի շոգ ամառային եղանակի դեմ: Սակայն հաճախ ձմռանը այդ բնակարաններում շատ ցուրտ է: Բնակարանները տաքացնում են էլեկտրական տաքացուցիչներով, սակայն քանի որ Իսպանիան եվրոպական երկրների մեջ ամենաբարձր էլեկտրականության սակագներից ունեցողներից է, տունը էլեկտրական վառարանով տաքացնելը արդյունավետ որոշում չի համարվում:

  1. Շվեդիա


    Շվեդիայում ամենատարածված բնակելի շենքերն այսպիսի տեսք ունեն: Շվեդական շենքերի յուրահատկությունն այն է, որ այս շենքերում շատ արդյունավետ են օգտագործվում նկուղային հարկերը. Դրանք օգտագործվում են որպես հեծանիվների պահոց, որպես լվացքի սենյակ կամ էլ մարզասենյակ: Իսկ բնակարանները տարբերվում են իրենց վառ ինտերիերով:

  2. Մեծ Բրիտանիա


    Շատ անգլիացիներ խուսափում են բնակվել շենքերում: Նրանք նախընտրում են բնակվել քաղաքից դուրս՝ նման տներում: Այս տների բնակիչները փորձում են ամեն կերպ տաք պահել իրենց տունը. բուխարիները գրեթե պարտադիր պայման են այդ տներում: Իսկ բոլոր սենյակները ծածկված են գորգերով:

  3. Հարավային Կորեա


    Հարավային Կորեայի բնակչության մոտ 80%-ն ապրում է բարձրահարկ շենքերում: Կորեական շենքերի յուրահատկությունն այն է, որ դրանք ունեն շատ մեծ համարակալումներ, որ տեսանելի են նաև հեռվից:

Հետաքրքիր է, որ կորեական բնակարանները չունեն նախասենյակներ:Սենյակները բավականին փոքր են, սակայն շատ լուսավոր են: Ինչպես նաև չկան լոգանքի համար սենյակներ: Դրանք գտնվում են շենքի հատուկ լոգանքների հարկում:

  1. Ավստրալիա


    Բնակչության մեծ մասն ապրում է առանձնատներում, սակայն 30%-ը նախընտրում է բնակվել բնակարաներում: Այս երկրում տների միջին չափը 80-120 ք/մ է: Գրեթե բոլոր դռները պատրաստված են ապակուց:

  2. Հնդկաստան


    Եթե ընտանիքը հարուստ է, ապա նրանք ապրում են մեծ այգի ունեցող երկու հարկանի առանձնատներում: Հնդկական տների ինտերիերը ժամանակակից Արևմուտքի և Արևելքի ոճերի խառնուրդն է: Կանանց սենյակների պատուհանները բացվում են դեպի տան հետևի այգին, քանի որ նրանք իրավունք չունեն նայել պատուհանից:

  3. Կուբա


    Այստեղ տները հիմնականում կառուցվում են բետոնից և ունեն 1 կամ 2 հարկ: Տները հիմնականում չունեն ապակե պատուհաններ: Դրա փոխարեն մարդիկ օգտագործում են փայտե կամ մետաղական փեղկեր: Հավանայի բնակարանները հրաշալի ինտերիեր ունեն. գաղութային ոճով, բարձր առաստաղներով, հնաոճ կահույքով այս տները կարծես իսկական գլուխգործոցներ լինեն:

  4. ԱՄՆ


    ԱՄՆ-ն համարվում է միջինում մեկ անձի համար ամենամեծ բնակարանային տարածություն ապահովող երկրներից մեկը: Այստեղ ընդունված է, որ ննջարանների թիվը պետք է համապատասխանի սանհանգույցների թվին:

 

 

Նյութը հրապարակման պատրաստեց՝ Past.am-ը:

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well