Yerevan, 28.September.2026,
00
:
00
BREAKING


Աստղագուշակ օգոստոսի 19-ի

LIFE

Խոյ

Խոյերին այս օրը ցույց կտա իրենց անձնական մարտավարության թուլություններն ու խոցելիությունները: Հենց առավոտից հնարավոր են դժվարություններ, բացառված չէ շփոթությունը, ցրվածությունը, կախվածությունը մարդկանցից, հանգամանքներից, ինքնազգացողությունից: Հնարավոր են ուշացումներ, կոնֆլիկտներ: Դժվար կլինի գտնել մեղավորներին: Ձեր պահվածքի վրա կարող են ազդել զգացմունքները, հիշողությունները, կասկածները, ալկոհոլի օգտագործումը, դեղերի ընդունումը:

Ցուլ

Օրվա դեպքերը Ցուլերի համար բարենպաստ են հեռանկարում, սակայն հղի են տհաճություններով, եթե շտապեն: Այդ դեպքում կաճի առաջադրանքը դժվարացնելու վտանգը` վստահելով ոչ այն մարդկանց, ընտրելով սխալ միջոցներ: Հնարավոր են խնդիրներ ինքնազգացողության, տեխնիկայի, գործիքների հետ: Դեպքերի ընթացքի վրա կարող են ազդել անկանխատեսելի հանգամանքներ, որոնց իսկությունն ավելի ուշ կպարզվի: Հնարավոր է հակաօրինական գործողությունների գայթակղություն:

Երկվորյակ

Երկվորյակներին խորհուրդ է տրվում բարձր զգուշավորություն դրսևորել, քանզի ցանկացած քայլ կարող է ավելացնել դժվարությունները և խճճվածությունը: Եթե ինքներդ եք տնօրինում ձեր ժամանակը և ռեսուրսները, աստղերը խորհուրդ են տալիս խուսափել նախաձեռնություններից և ավելորդ ակտիվությունից, զբաղվել միայն իրավիճակի թելադրած անհրաժեշտություններով և ընթացիկ մանրուքներով: Կախյալ իրավիճակում չի խանգարի զգուշավորությունը, քննադատականությունը:

Խեցգետին

Խեցգետինների համար վատ օր չէ, եթե գտնվել է ցանկալիի և իրականության միջև հավասարակշռության կետը: Հակառակ դեպքում` երազանքի և իրականության կոնֆլիկտը ցավալի կընդունվի: Իդեալիստներն ինչ-որ բանում կհիասթափվեն` բախվելով կյանքի դժվարություններին: Ցանկալի է շրջահայաց լինել ճանապարհ ընկնելիս, քանզի այսօր նույնիսկ ծանոթ երթուղիները կարող են անակնկալ մատուցել: Կարող է ուշանալ տեխնիկական, բժշկական օգնությունը:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ չի տրվում հույսը դնել արտաքին արդյունավետության վրա, իսկ զգացմունքների պատահական տատանումներն ընդունել որպես գործողությունների կանչ: Այսօր հնարավոր է հոգեկան և ֆիզիկական թուլություն, կեղծ տագնապ: Վստահորեն այս կամ այն միջոցը ձեռնարկելուն կխանգարի անորոշությունը, տարբերակների առատությունը: Հնարավոր է խճճվածություն հարկային հարցերում: Անցանկալի են վճարային գործողությունները:

Կույս

Կույսերը կարող են հայտնվել անորոշ և կախյալ իրավիճակում, որը թույլ չի տա ճիշտ որոշում կայացնել: Կարող են գաղտնիքով պարուրված լինել գործընկերոջ, մրցակցի, մտերիմ անձնավորության շարժառիթները: Բարձրանում է ինտրիգների, սադրանքների, անարդար խաղի հավանականությունը: Անտանգ չէ միջնորդի, երաշխավորի, ուրիշի շահերի պաշտպանի դերում հանդես գալը: Ցանկալի է խուսափել պաշտոնական և բանավոր պայմանավորվածություններից:

Կշեռք

Կշեռքներին խորհուրդ չի տրվում առանց անհրաժեշտության որևէ ծառայությունից օգտվել: Ծայրահեղ դեպքերում անհրաժեշտ է ուշադիր լինել դետալներին կամ նախապես համակերպվել թերություններին, մասնագիտական անիրազեկությանը: Զգուշություն է անհրաժեշտ գործիքների, դեղերի, ընտանի կենդանիների հետ շփման մեջ: Զգուշություն են պահանջում փոխարինման, փոխօգնության իրավիճակները: Անցանկալի է ճանապարհ ընկնել, նախաձեռնություններ սկսել:

Կարիճ

Օրվա խճճված իրավիճակները կարող են մտահոգել Կարիճներին: Շատ բան կանցնի ոչ այնպես, ինչպես սպասվում էր: Կարող են դավաճանել մարդիկ, իրերը, պահվածքի ծանոթ սխեմաները: Բացառված չէ, որ տեղի ունեցողն անդրադառնա նյութականի վրա` վնասի, կոնֆլիկտի, խաբեության տեսքով: Շատերին կարող է օգնել ինտուիցիան, բայց միայն դա կարող է բավական չլինել: Եթե ձեզ անձնական կամ գործնական տհաճություն է պատուհասել, արժե պարզել պատճառները:

Աղեղնավոր

Աղեղնավորներին կարող են թյուրիմացություններ և նյարդայնացնող գործոններ սպասվել տանը, անձնական տիրույթներում: Աճում է ապակառուցողական բուռն զգացմունքներին տրվելու գայթակղությունը: Կենցաղային վնասվածքների, վեճերի, սթրեսի հավանականություն կա: Եթե սրվել են հարաբերություններն ընտանիքում կամ հին ծանոթների հետ, ավելի լավ է կրակին յուղ չլցնել. ձեր բարի մտադրությունները կամ չափից դուրս սկզբունքայնությունը կարող են տեղին չլինել:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին պետք կգա շրջահայացություն: Շատերն այսօր գերազանց տեսնում են գործերի իսկությունը, սակայն ոչ միշտ են հասկանում, թե որտեղ է պետք կանգ առնել: Ռիսկ կա ավելին ասելու, մոլորվելու, խաբվելու: Ամենաչնչին խոտորումը կարող է վատացնել ինքնազգացողությունը, թուլացնել դիրքերը, հավելյալ տեխնիկական խնդիրներ առաջացնել ճանապարհին, շփման կամ աշխատանքային գործընթացի մեջ: Տրամադրությունը կարող են փխաչցնել ինչպես խոշոր, այնպես էլ մանր տհաճությունները:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս հրաժարվել ոչ պարտադիր գործարքներից, գնումներից, ֆինանսական գործողություններից, ծառայություններ պատվիրելուց: Անցանկալի է զբաղվել հաշվարկներով, ծրագրերի հաստատմամբ, փաստաթղթերի ձևակերպմամբ: Իրադարձությունները կարող են զարգանալ ձեր հետաքրքրություններին հակասող ուղղությամբ: Չարժե այսօրվա տհաճություններում կասկածել ինչ-որ մեկի վատ մտադրությանը` ուղղված անձամբ ձեր դեմ:

Ձկներ

Ձկների ուշադրությունն այսօր հեշտությամբ է ցրվում. ցանկացած գործողության արդյունավետություն կասկածի տակ է: Ձեր մտքերն ու զգացողությունները կարող են քաոսային լինել, որոշումներն ու գործողությունները` անհետևողական: Վտանգավոր է ուրիշներին ապավինելը, ձեր ուժերը գերագնահատելը, ընտրություն կատարելը: Ներշնչվող Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս զգուշանալ բացասական ազդեցություններից, թուլացածներին` ակտիվությունը հասցնել զրոյի:

 

Converse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” Branch