Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


Որքան գումար է ծախսվում դատապարտյալների վրա.«Ժողովուրդ»

SOCIETY

«Ընթացիկ տարվա պետական բյուջեով քրեակատարողական համակարգի պահպանման համար հատկացվել է 8 միլիարդ 774 միլիոն դրամ, որից 4 միլիարդ 851 միլիոն դրամը երեկվա դրությամբ արդեն ծախսվել Էր։

Նշենք, որ այս գումարի առյուծի բաժինը՝ 6 միլիարդ 227 միլիոն դրամը, նախատեսված է քրեակատարողական ծառայության աշխատողներին աշխատավարձեր և հավելավճարներ վճարելու համար։ Էներգետիկ ծառայությունների, իսկ ավելի կոնկրետ, Էլեկտրական Էներգիայի և գազի վարձավճարների համար նախատեսվել Է 655 միլիոն 86 հազար դրամ, որից 569 միլիոն 86 հազար դրամը բաժին կհասնի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությանը, իսկ 81 միլիոն դրամը՝ «Գազպրոմ-Արմենիային»։ 73 միլիոն 563 հազար դրամ Էլ հատկացվելու Է քրեակատարողական ծառայության վարչական շենքերի ու քրեակատարողական հիմնարկների ջրամատակարարման համար։ 26 միլիոն դրամից մի փոքր ավել գումար Էլ ծախսվելու Է կապի ծառայության համար։ Քրեակատարողական ծառայության աշխատակիցների գործուղումների համար նախատեսվել Է 23 միլիոն 843 հազար դրամ, որից ծախսվել Է 2 միլիոն 884 հազար դրամը։

Քրեակատարողական հիմնարկների պահպանման գործընթացը Հայաստանի կառավարման համակարգի թերևս ամենամութ կողմերից մեկն Է։ Այս ոլորտին առնչվող խնդիրներից գուցե ամենաստվերայինը քրեակատարողական հիմնարկների նյութական ապահովման հետ կապված գործարքներն են։ Նյութական ապահովում ասելով՝ նկատի ունենք քրեակատարողական ծառայության գործունեության համար անհրաժեշտ հագուստի, սննդամթերքի և կենցաղային պարագաների ձեռքբերման գործընթացը։ Մասնավորապես, գրասենյակային նյութեր և հագուստ գնելու նպատակով ողջ տարվա համար պետբյուջեից հատկացված 219 միլիոն 674 հազար դրամ, որից 61 միլիոն 134 հազար  դրամն  արդեն  իսկ  ծախսվել Է։   Ի դեպ, «գրասենյակային նյութեր և հագուստ» տողով հատկացված գումարի առյուծի բաժինը ծախսվում Է հագուստի և կոշիկի ձեռքբերման համար։

Քրեակատարողական հիմնարկների համար անհրաժեշտ կենցաղային և սննդի նյութեր գնելու նպատակով պետական բյուջեում նախատեսվել Է 1 միլիարդ 63 միլիոն 356 հազար դրամ։ Ըստ պաշտոնական փաստաթղթերի՝ մեկուկես տասնյակ ընկերություններ քրեակատարողական ծառայությանը կենցաղային և սննդի նյութեր են ապահովում։ Առաջին հայացքից կարող Է թվալ, թե հատկապես սննդի մատակարարողների ցանկում մենք պետք Է Հայաստանի հայտնի ընկերությունների անունները հանդիպենք, քանի որ նրանք ամեն ինչ պետք է անեն նման մատակարարումների իրավունքն ստանալու համար։ Սակայն իրականում պատկերը բոլորովին այլ Է։ Սնունդ և կենցաղային պարագաներ մատակարարող ընկերությունները հիմնականում ինչ-որ անհայտ անուններ են։ Ավելին՝ երբ մի փոքր ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ այդ ընկերությունները ընդամենը մատակարարներ են, այլ կերպ ասած՝ միջնորդներ։ Օրինակ՝ «Անանո» անունով մի ընկերություն, որը քրեակատարողական ծառայության հետ կնքած մատակարարման երկու գործարքներ ունի, ընդհանուր 164 միլիոն 245 հազար դրամի չափով, մեկ պայմանագրով պարտավորվել Է մատակարարել   հավկիթ,   ձեթ, հնդկաձավար և մսի պահածո»,–գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank