Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


«Իմիտացիոն» տնտեսական բարեփոխումների շնորհիվ Ադրբեջանը ծակ տաշտակի առաջ է կանգնել

ANALYSIS

Ադրբեջանի իշխանությունները որքան ջանում են խուսափել տնտեսական ճգնաժամից, այնքան այն ավելի մեծ թափով մոտենում է: Կես տարվա կտրվածքով Ադրբեջանի տնտեսությունն անկում է գրանցել մինչև 3.4 %:

Ոչ նավթային հատվածը, որը մինչ այդ վերելք էր ապրում, լուրջ անկման առաջ է, հատկապես՝ շինարարական ոլորտը: Ըստ «Թուրան» լրատվական գործակալության՝ միայն այդ ոլորտը 33.8% անկում է գրանցել: Fitch Rating միջազգային վարկանիշային գործակալության տվյալներով` Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016թ. 3,3%-ի փոխարեն 3% աճ կգրանցի: Fitch Ratings-ը նաև նվազեցրել է սպառողական գների վերաբերյալ իր կանխատեսումը` 14%-ից մինչև 11,5%-ի, իսկ 2017թ.՝ 7-ից մինչև 6%-ի: Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը կանխատեսում է, որ ՀՆԱ-ն 2016-ին 0.7 % անկում կգրանցի և մյուս տարի 0 տոկոս աճ կունենա:

Միջազգային վարկանշային Standard & Poor’s գործակալությունը Ադրբեջանի օտարերկրյա և ազգային արժույթով երկարաժամկետ վարկի վերաբերյալ կանխատեսում է հրապարակել: Standard &Poor’s-ն Ադրբեջանի օտարերկրյա և ազգային տարադրամով երկարաժամկետ վարկային վարկանիշը «կայունից» իջեցրել է մինչև «բացասական»` BB+/B մակարդակի: Գործակալությունը վարկանիշի նվազեցումը հիմնավորել է երկրի տնտեսական վիճակի վատացմամբ: Standard & Poor’s-ի կանխատեսմամբ՝ ընթացիկ տարում ՀՆԱ-ն 3%-ով անկում կգրանցի, իսկ 2017-ին 0,8% աճ կգրանցի: Ավելին, ադրբեջանական մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որ նավթի և մանաթի էժանացումից հետ արտասահմանյան ընկերությունները սկսել են լքել Ադրբեջանը:

Անցյալ տարվա վերջերից սկսած միայն Հարկային նախարարության պաշտոնական տեղեկութան մեջ նշված է Ադրբեջանը լքած ավելի քան 20 խոշոր ընկերության անվանում, իսկ Պետական վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2015թ. Ադրբեջանում իրենց գործունեությունը դադարեցրել է 71 արտասահամանյան ընկերություն: Այս երկրում փակվում են ոչ միայն խոշոր ընկերությունները, այլև համաշխարհային բրենդային ապրանքանիշների վաճառք իրականացնող մի շարք խանութներ:

Տնտեսագետների կարծիքով՝ համաշխարհային շուկայում նավթի գնանկմամբ պայմանավորված Ադրբեջանի եկամուտների նվազեցումից և մանաթի դևալացիայից հետ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդել բնակչության գնողունակության վրա, ինչը այդ ամենի հիմնական պատճառն է: Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառության դրական հաշվեմնացորդը 50 տոկոսով նվազել է:

Այս տարվա հունվար-հունիսին Ադրբեջանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 10 մլրդ 325,9 մլն դոլար: Արդյունքում` 2 մլրդ 231,5 մլն դոլարի դրական առևտրային հաշվեմնացորդ է ստեղծվել, ինչը կիսով չափ պակաս է անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: 2016թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում Ադրբեջանում կապիտալ ներդրումներն անցած տարվա նույն ժամականակահատվածի հետ համեմատ նվազել են 29,7%-ով: Ադրբեջանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երկրի պարտքը տարեվերջին կարող է հասնել ՀՆԱ-ի 29%-ին, իսկ դա տնտեսության համար վտանգավոր կետ է:

Տարեսկզբին Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ 2016 թվականը պետք է դառնա նաև տնտեսական խորը բարեփոխումների տարի։ Ալիևը նման հայտարարություններով ևս մեկ անգամ ապացուցում է, որ վերջինս կարող է ամպագոռգոռ հայտարարություններով հանդես գալ, սակայն «իմիտացիոն» տնտեսական բարեփոխումների շնորհիվ Ադրբեջանը ծակ տաշտակի առաջ է կանգնում:

Հրաչուհի Հայրապետյան

Ucom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers