Ռուսաստանը կառուցողական Է համարում Սիրիայի խնդրի կարգավորման շուրջ Թուրքիայի հետ տարվող աշխատանքը
INTERNATIONAL NEWSՍիրիայի հակամարտության կարգավորման շուրջ Ռուսաստանի եւ Թուրքիայի տարաձայնություններն Էական են, բայց դրանց լուծմանն ուղղված աշխատանքը կառուցողականորեն Է ընթանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ՌԴ-ի ԱԳ նախարարության պաշտնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք Թուրքիայի հետ տարաձայնություններ ենք ունեցել Սիրիայի հարցում: Այդ տարաձայնությունները կարելի Է լուծել կամ կառուցողական աշխատանքի ընթացքում... կամ չանսալ միմյանց եւ ընդհանրապես չընդունել փաստարկները: Այժմ ճիշտ եւ ճիշտ տեղի Է ունենում առաջին սցենարի իրագործումը»,-ասել Է Զախարովան:
Նա նշել Է, որ «մենք սկսել ենք որոշակիորեն ու հանգամանորեն սիրիական հարցի շուրջ աշխատել թուրքական կողմի հետ, եւ այդ աշխատանքը գնահատում ենք կառուցողական, դրական, գոյություն ունեցող տարաձայնությունները չեն կարող լուծվել մեկ օրում, որովհետեւ դրանք Էական տարաձայնություններ են, դրանք Էական հարցեր են, բայց դրանց շուրջ աշխատանք Է տարվում, եւ մենք այն գնահատում ենք կառուցողական», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



