Թուրքիայում վերջին մեկ օրում երրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել
INTERNATIONAL NEWSԹուրքիայում վերջին մեկ օրվա ընթացքում երրորդ ահաբեկչական գործողությունն է տեղի ունեցել:
Վկայակոչելով թուրքական «Ջումհուրիեթ» թերթը, Բիթլիսի նահանգի Հիզան քաղաքի Նազար գյուղի մոտ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ թուրքական ուժայինների գործողության ժամանակ ծագած բախումում 6 զինծառայողներ սպանվե, 5-ն էլ վիրավորվել են:
Զինծառայողների մեծ մասը սպանվել է ռազմական ավտոմեքենայով Գայդա գյուղից վերադառնալու ժամանակ ճանապարհին դրված պայթուցիկ սարքի գործադրման հետեւանքով:
Թուրքական կողմի համոզմամբ` պայթուցիկը գործադրվել է PKK-ի զինյալների կողմից:
Այսօր երկու պայթյուններ են տեղի ունեցել Էլազիղ եւ Վան քաղաքների ոստիկանական բաժանմունքների մոտ, զոհվել է 9, տուժել 210 մարդ:
Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ պայթյուններից մեկը կազմակերպել են PKK-ի մարտիկները:



