Մարիխուանան թաքցրել էր լուցկու տուփի մեջ
SOCIETYՇիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի կերպով թմրանյութ պահելու դեպքի առթիվ:
Ըստ Դատական տեղեկատվական համակարգի՝ Սերգեյ Հովհաննեսի Մարկոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. աշնանը Գյումրի քաղաքի Ավտոկայան բանավան թաղամասում վայրի աճած կանեփ տեսակի խոտաբույսերից տերեւներ եւ գլխիկներ պոկելով՝ ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, այնուհետեւ այն տարել է իր` Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղի 147ա շենքի բակ:
Այն անձամբ գործածելու նպատակով չորացրել, մանրացրել, մի մասը ծխելու եղանակով գործածել է, իսկ մյուս մասը` 1,6 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրամիջոցը պոլիէթիլենային թաղանթի մեջ փաթաթելով` դրել է լուցկու տուփի մեջ եւ ապօրինի պահել իր տաբատի աջ գրպանում` հետագայում ծխելու եղանակով գործածելու համար:
Մարիխուանայի այդ չափաբաժինը հայտնաբերվել եւ վերցվել է 2016թ. մայիսի 31-ին ոստիկանության աշխատակիցների կողմից Գյումրի քաղաքի Մայակովսկի փողոցից նրան` ՀՀ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժին բերման ենթարկելուց հետո: Սերգեյ Մարկոսյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունն առանց դրանք իրացնելու նպատակի) 1-ին մասի հատկանիշներով:
Այն նախատեսում է առավելագույնը երկու ամիս ժամկետով կալանք կամ առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկում: Նրան ստորագրությամբ ազատ են արձակել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Rate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative Solution



