Ադրբեջանը տորպեդահարում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացումը. Շավարշ Քոչարյան
INTERNATIONAL NEWSԱդրբեջանը տորպեդահարում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ընթացքում այդ մասին նշեց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա արդյո՞ք որևէ առաջընթաց հրադադարի ամրապնդման վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման տեսա նկյունից, որոնք ձեռք էին բերվել նշված հանդիպումների ընթացքում:
«Առաջընթաց չկա, բայց կա մեկ հանգամանք. համապատասխան առաջարկներ են ներկայացվել: Կա նաև երկրորդ հանգամանքը, որը կանխատեսելի էր. Ադրբեջանը, ինչպես միշտ, բանակցությունների սեղանի շուրջ մի բան է պայմանավորվում, իսկ գործնականում տորպեդահարում է պայմանավորվածությունների իրականացումը»,- ասաց փոխարտգործնախարարը:
Նրա խոսքով՝ առաջընթաց կլինի, եթե կոնկրետ մեխանիզմներ սկսեն գործել:



