Արգենտինան սկսում է Իսպանիայում բանաստեղծ Գարսիա Լորկայի մահվան հետաննությունը
INTERNATIONAL NEWSԱրգենտինայի արդարադատությունը կզբաղվի Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի ընթացքում իսպանացի բանաստեղծ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի մահվան հանգամանքների հետաքննությամբ: Telesur ալիքի հաղորդմամբ՝ արգենտինացի դատավոր Մարիա Սերվինին, որը երկար տարիներ զբաղվել Է մարդկության դեմ հանցագործությունների հետաքննությամբ, համաձայնել Է ընդունել հայցը 1936 թվականին Իսպանիայի Գրենադա քաղաքում բանաստեղծի անհետացման առնչությամբ: Հայցը հարուցել Է Պատմական հիշողության վերականգնման ասոցիացիան:
Այդ կազմակերպության ղեկավար Էմիլիո Սիլվան օգոստոսի 17-ին լրագրողներին հայտարարել Է, որ համապատասխան հայցը նաեւ ուղարկվել Է հենց Իսպանիա, որտեղ եւ զոհվել Է բանաստեղծը:
Գարսիա Լորկայի մահվան հանգամանքների գործի հետաքննության սկիզբը համընկնում Է նրա անհետացման եւ մահվան 80-րդ տարելիցի հետ:
Բանաստեղծը, որը հայտնի Էր իր ձախ հայացքներով եւ հանրապետականների նկատմամբ համակրանքով, բռնվել Է եւ, բոլորի կողմից ընդունված վարկածով՝ ֆրանկոյակնների կողմից գնդակահարվել Իսպանիայում Քաղաքացիական պատերազմի հենց սկզբին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



