Գիտնականները պարզել են, թե ինչով են վտանգավոր սոցիալական ցանցերը
INTERNATIONAL NEWSԳիտնականները բացատրել են, թե ինչով են վտանգավոր սոցիալական ցանցերը: Թասմանիայի համալսարանի գիտնականները, որոնք ուսումնասիրություններ են անցկացրել Facebook-ում, եկել են այն եզրակացության, որ տարբեր սոցիալական ցանցերում գրանցված մարդիկ հաճախ դրսեւորում են բնավորության գծեր, որոնք հատուկ չեն նրանց իրական կյանքում, փոխանցում է Informing-ը:
Ընդ որում, հետազոտության հեղինակները ենթադրում են, որ դրա հետեւանքները կարող են շատ տխուր լինել: Գիտնականները համեմատել են 164 մարդու վիրտուալ եւ իրական անհատականությունները: Մասնագետներն ուսումնասիրել են սոցիալական կապվածության աստիճանն ու հոգեբանական բարեկեցությունը, ինչպես նաեւ տագնապի, սթրեսի եւ դեպրեսիայի աստիճանը:
Նրանք պարզել են, որ մարդիկ, որոնք սոցցանցերում օգտագործում են իրենց ալտեր-էգոն, հակված են սթրեսների եւ մեկուսի կյանքի:



