Վարչապետի խորհրդականը մոտ 500 հազար դոլար փոխառություններ ունի
SOCIETYՎարչապետի խորհրդական Արման Խաչատրյանը, ով ընդամենը ամիսներ առաջ է այս պաշտոնում նշանակվել, Բարձրաստիճան պաշտոնատար անձան էթիկայի հանձնաժողովին ներկայացրել է իր պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը։
Հայտարարագրից իմանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան ունի մեկ բնակարան եւ մեկ TOYOTA CAMRY 2,2 L մակնիշի ավտոմեքենա։ Արման Խաչատրյանի փոխառություններն էլ կազմում են 84 հազար 823 եվրո, 370 հազար 230 ԱՄն դոլար եւ 21 հազար 792 եվրո։
Նրա դրամական միջոցներն էլ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 15 միլիոն 287 հազար դրամ եւ 30 հազար 750 ամերիկյան դոլար։ Վարչապետի խորհրդականի նախորդ աշխատավայրից ստացած աշխատավարձն էլ տարվա սկզբից մինչեւ նոր պաշտոնի անցնելը կազմել է 11 միլիոն 666 հազար դրամ։
Նշենք, որ մինչ այս աշխատանքին անցնելը Արման Խաչատրյանը զբաղեցնում էր Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը։
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան



