Մերկելը հրաժարվել է փախստականներին ահաբեկչության տարածողներ համարել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է, որ փախստականները չԷին կարող իրենց հետ ահաբեկչություն բերել ԳՖՀ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters-ին:
«Մենք պարզորոշ հասկանալ ենք տվել, որ գոյություն ունեցող եւ Սահմանադրության հիման վրա գործող իսլամը Գերմանիայի բաղկացուցիչ մասն Է»,-գործակալուկթյունը մեջբերել Է գերմանական կառավարության ղեկավարի խոսքը:
Մերկելը նաեւ նշել Է, որ Գերմանիայից բազմաթիվ մարդիկ են ուղեւորվել՝ միանալու ծայրահեղականներին: «Այդ խումբը մեզ անհանգստացնում Է արդեն մի քանի տարի»,-հավելել Է կանցլերը:
ԳՖՀ-ի հատուկ ծառայություններն օգոստոսի 15-ին հայտնել են փախստականների համար նախատեսված ապաստարանների միջոցով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համար հավաքագրման հարյուրավոր դեպքերի մասին:
Դրանից կես տարի առաջ Գերմանիայի հակահետախուզությունը պատմել Է միգրանտների շարքերում ԻՊ-ի զինյալների մասին: Տեղեկացվել Է, որ ծայրահեղականները կարող Էին Գերմանիա ներթափանցել մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան երկրներից՝ փախստականների տեսքով:
Հունիսին ԳՖՀ-ի ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզիերը հայտարարել Է, որ երկրից ավելի քան 800 մարդ Է մեկնել Սիրիա եւ Իրաք:
Միգրացիոն ճգնաժամը, որը 2015 թվականին ծայր Է առել Եվրոպայում, առավել նկատելիորեն հարվածել Է Գերմանիային, որն ընդունել Է 1 միլիոնից ավելի փախստականների: Պաշտոնական կանխատեսման համաձայն՝ 2016 թվականին Գերմանիայում կգրանցվեն ապաստանի՝ եւս շուրջ 800 հազար հայցորդներ: Մերկելի վարած միգրացիոն քաղաքականությունը լուրջ տարաձայնություններ Է առաջացնում գերմանական հասարակության մեջ: Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Գերմանիայի քաղաքացիների 52 տոկոսը հավանություն չի տալիս փախստականների նկատմամբ կանցլերի գործողություններին:



