Հղի չինուհին արդեն 17 ամիս սպասում է երեխայի լույս աշխարհի գալուն
SOCIETYՉինաստանի Հունանի նահանգի բնակչուհի Վան Շին սահմանել Է Գիննեսի ռեկորդների գրքին արժանի համաշխարհային ռեկորդ՝ 17-րդ ամիսն սպասելով երեխայի լույս աշխարհ գալուն: Այդ մասին օգոստոսի 18-ին գրում Է «Չժունգո ժիբաո» թերթը:
«Մասնագետներն ասում են, թե հայտնի են դեպքեր, երբ կանայք ծննդաբերել են նաեւ հղիության 13-րդ ամսին, բայց 17-րդ ամսին… այդպիսի բան դեռ չի եղել»,-հրատարակությանն ասել Է կնոջ ամուսինը:
Թերթը նշում Է, որ Վան Շիի հղիությունն սկսվել Է 2015 թվականի փետրվարին, եւ ամուսնական զույգը փոքրիկի հայտնվելուն պատրաստվում Էր նոյեմբերին: Բայց երկունքի ցավերը նշանակված ժամկետում չսկսվեցին, եւ անհանգստացած ամուսինները հետազոտությունների համար կանոնավորապես սկսեցին այցելել տեղի հիվանդանոց:
Հղիության 14-րդ ամսին բժիշկները հրաժարվեցին կեսարյան հատում կատարել երեխայի թույլ լինելու պատճառով: Սակայն այժմ նրանք Վան Շիին հավաստիացնում են, որ հաջորդ ամսին նա անպայմանորեն կմայրանա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



