Քայլի Ջենները 4.5 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել
PHOTOՔայլի Ջենները 4.5 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել: Հատկանշական է, որ դա Քիմ Քարդաշյանի 19-ամյա դստեր գնած արդեն 3-րդ անշարժ գույքն է: Բացի այդ, նոր տունը գտնվում է մայիսին նրա գնած առանձնատան կողքին:

Նշենք, որ Քայլիի ֆինանսական վիճակը բարելավվում է, եւ դրանում իր դերակատարումն ունի ոչ միայն ընտանեկան շոուն, այլ Puma-ի հետ նրա գովազդային նախագծերը, եւ որ ամենակարեւորն է, Քայլիի ապրանքանիշի կոսմետիկան օնլայն վաճառվում է հաշվված րոպեներում:

TMZ-ի փոխանցմամբ՝ ռանչոյի ոճով նոր առանձնատունը գտնվում է Հիդդեն Հիլսում:

Առանձնատանը, որը Քայլին մտադիր է օգտագործել որպես իր ապրանքանիշի կոսմետիկայի գովազդի համար աշխատավայր, կա 4 ննջարան, 4 լոգասենյակ, ավտոտնակ 4 մեքենայի հ ամար, ջակուզի եւ լողավազան:

Առանձնատան տարածքում կա նաեւ հսկայական խաղողի այգի:


1
Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience
2
The Power of One Dram — to Mathemik NGO
3
With the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New Format
4
Winter adventures continue at Myler: Idram&IDBank
5
Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber



