Երևանը՝ Telegraph-ի կազմած Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում (լուսանկարներ)
LIFE
Բրիտանական The Telegraph պարբերականն իր «Ճանապարհորդություն» բաժնում ներկայացրել է Եվրոպայի 16 ամենահին քաղաքները, որոնք շարունակաբար բնակեցված են եղել, գրում է Past.am-ը` հղում կատարելով telegraph.co.uk-ին: Եվրոպայի 16 ամենահին քաղաքների թվում է նաև Երևանը:
16. Երևան, Հայաստան, մ.թ.ա. 782 թվական
The Telegraph-ը նշում է, որ քաղաքի առաջին բնակիչներն այստեղ են հաստատվել մ.թ.ա. 782 թվականին:
Հռոմի հիմնվելուց մոտ 30 տարի առաջ, այժմ Հայաստանի մայրաքաղաք դարձած քաղաքը կարևոր կանգառ էր Ասիայից Եվրոպա ճամփորդող քարավանների ճանապարհին: Քաղաքը գրավել են ասորիները, հռոմեացիները, բյուզանդացիները, պարսիկները, արաբները, սելջուկները, մոնղոլները և թուրքերը, և ավելի ուշ՝ 1920 թվականին, Խորհրդային կարմիր բանակը:
15. Զադար, Խորվաթիա, մ.թ.ա. 900
14. Մցխեթ, Վրաստան, մ.թ.ա. 1000
13. Կադիս, Իսպանիա, մ.թ.ա. 1100
12. Միտիլենա, Լեսբոս, Հունաստան, մ.թ.ա. 1100
11. Լիսաբոն, Պորտուգալիա, մ.թ.ա. 1200
10. Խալկիդա, Հունաստան, մ.թ.ա. 1300
9. Լառնակա, Կիպրոս, մ.թ.ա. 1300
8. Քութայիս, Վրաստան, մ.թ.ա. 2-րդ հազարամյակ
7. Թեբե, Հունաստան, մ.թ.ա. 3000
6. Տրիկալա, Հունաստան, մ.թ.ա. 3000
5. Պատրաս, Հունաստան, մ.թ.ա. 3500
4. Խանիա, Հունաստան, մ.թ.ա. 4000
3. Պլովդիվ, Բուլղարիա, մ.թ.ա. 4000
2. Աթենք, Հունաստան, մ.թ.ա. 5000
1. Արգոս, Հունաստան, մ.թ.ա. 5000
X




















































