Հռոմի պապը Վատիկանում հանդիպել է Ֆրանսիայի նախագահի հետ
INTERNATIONAL NEWSՀռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, ում հետ առանձնազրույց է ունեցել մոտ 40 րոպե տևողությամբ, հայտնում է РИА Новости-ն:
Հռոմ ժամանելուց անմիջապես հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է պոնտիֆիկոսի հետ քննարկել ահաբեկչության խնդիրը, քրիստոնյաների վիճակը Մերձավոր Արևելքում, ընդհանուր իրավիճակն այդ շրջանում, ինչպես նաև ներկայիս միգրացիոն ճգնաժամը:
«Ես Վատիկան եմ տանում երախտագիտության ուղերձն այն բանի համար, որ Հռոմի պապը սարսափելի փորձություններից հետո, որը դարձել է քահանա Ժակ Ամելի սպանությունը, աջակցության և մեծ համերաշխության խոսքեր է գտել հղելու Ֆրանսիային, որտեղ ահաբեկչություններ են»,- ասել է Օլանդը:
Օլանդի այցը Վատիկան խիստ անձնական բնույթ է կրել: Սակայն պատիվը, որը հատկացվել է Ֆրանսիայի նախագահին և այն փաստը, որ իրեն ուղեկցել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազնյովը, տեղի դիտորդներին հիմք է տվել խոսել այն մասին, որ այդ հանդիպմանը երկու կողմերն էլ բավականին մեծ նշանակություն են տվել:



