Yerevan, 10.April.2026,
00
:
00
BREAKING


10 երկրներ, որտեղ ապրում են ամենաերջանիկ մարդիկ

LIFE

Այստեղ են գտնվում ամենագեղեցիկ տեսարանները, ամենակարկաչուն գետերը և իհարկե այստեղ կա անվճար կրթություն: Իսկ մարդիկ դրական և բարյացակամ են: Չե՞ք հավատում: National Geographic-ը ներկայացնում ՄԱԿ-ի կազմած ամենաերջանիկ երկրների ցուցակը ,և մենք այսօր մի փոքր կպատմենք ձեզ այդ երկրների մասին:

  1. Շվեդիա

    Շվեդիան Հյուսիսային ԵՎրոպայի երկրներից մեկն է, որտեղ մարդիկ շատ գոհ են իրենց կյանքից: Այդ երկրի բնակիչների երջանկության գաղտնիքը շվեդական Rika ավանդույթի մեջ է, ինչը նշանակում է, որ մարդիկ ընդմիջումներ են ունենում իրենց աշխատանքային ժամերին, երբ նրանք սուրճ են ըմպում և միասին քննարկում այդ օրվա գործերն ու լուրերը իրենց ընկերների հետ: Ի դեպ, Շվեդիան համարվում է ամենաշատ սուրճ սպառող երկրներից մեկը:

  2. Ավստրալիա

    Ավստրալիայում մթնոլորտի աղտոտումը շատ ցածր մակարդակի վրա է, իսկ մարդիկ շատ բարյացակամ և շփվող են: Իսկ պատճառը նրանց սերն է բարբիքյուի հանդեպ: Ավստրալական պարկերում հաճախ են կազմակերպում վճարովի կամ անվճար բարբիքյուի զբոսախնջույքներ, որպեսզի մարդիկ միմյանց հետ շփվեն և լավ ժամանակ անց կացնեն: Եվ եթե դուք շատ ընկերներ չունեք, ուրեմն բարբեքյու շրջագայության շնորհիվ դուք շատ ընկերներ կունենաք և միասին կայցելեք գարեջրի գործարաններ և համեղ ավստրալական մսային ճաշատեսակներ կհամտեսեք:

  3. Նոր Զելանդիա

    Ինչպես կարելի է այս երկրում երջանիկ չլինել, երբ շուրջդ կապույտ լեռներ են, վայրի բնություն և հեքիաթային տեսարաններ: Շրջակա միջավայրը մաքուր է, իսկ կենդանական աշխարհն ուղղակի հրաշալի է:

  4. Նիդերլանդներ

    Նիդերլանդների բնակիչները տարբերվում են իրենց ֆիզիկական ակտիվությամբ և հեծանվավարության հանդեպ մեծ սիրով: Նրանք հպարտանում են իրենց հեծանվային ճանապարհներով, որոնք հատուկ ստեղծված են հեծանվային ճանապարհորդությունների համար: Ճանապարհների երկարությունը 30.000 կմ է: Ամստերդամ այցելելիս չմոռանաք հեծանիվ վարել այնտեղ:

  5. Կանադա

    Աշխարհի ամենամեծ երկրներից մեկն է: Սա իսկական դրախտ է ճանապարհորդների համար: Այս երկրի բնակիչն հպարտանում են իրենց ժայռապատ լեռներ և ընդարձակ տարածություն ունեցող հրաշալի ազգային պարկերով:

  6. Ֆինլյանդիա

    Բոլոր խնդիրները միանգամից մոռացվում են ֆիննական ավանդական սաունաներում: Չնայած երկրի մոտ 5.2 մլն բնակչության, Ֆինլյանդիայում կան 3.3 միլիոն սաունաներ: Մի խոսքով, դրանք ամենուր են:

  7. Նորվեգիա

    Նորվեգացիները հպարտանում են իրենց երկրով և սիրում են այն: Այնտեղ հավատում են, որ Skala կոչվող լեռը վերցնում է մարդու բոլոր հոգսեր: Երկրի գրեթե ցանկացած վայրում կարելի է վրան խփել և վայելել հրաշալի բնությունը:

  8. Իսլանդիա

    Հրաբուխներ, վայրի ծովափեր, տաք աղբյուրներ և շքեղ տեսարաններ. Ահա թե ինչն է այս երկրի բնակիչների երջանիկ դարձնում: Ախր ինչպե՞ս այստեղ չմոռանալ ամեն ինչի մասին և չվայելել շրջակայքը:

  9. Շվեյցարիա

    Երկիր, որտեղ այնքան շոկոլադների տեսականի կա, որ դուք ուղղակի չեք կարող այդտեղ ձեզ դժվախտ զգալ: Այստեղի բնակիչները վարում են առողջ ապրելակերպ՝ դահուկներ են քշում, կայաքինգով և պարապլաներիզմով են զբաղվում: Այդ իսկ պատճառով Շվեյցարիայում գրանցվել է ճարպակալման ամենացածր մակարդակը:

  10. Դանիա

    Դանիան իզուր չէ, որ համարվում է ամենաերջանիկ երկիրը, քանի որ այստեղ կրթությունն ու առողջապահությունն ամբողջովին անվճար են: Բնակիչներն այստեղ շատ միասնական են. նույնիսկ եթե նրանք ձեզ չեն ճանաչում, միևնույն է, ձեզ կհրավիրեն մի բաժակ թեյ ըմպելու:

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee