Ալյումինե տարաների հետաքրքիր կիրառություններ
LIFEԱլյումինե պահածոյացման տարաները կարող են կենցաղում բազմաթիվ կիրառություններ ունենալ, մինչ աղբահանության մեջ դրանք շատ դվժար են վերամշակվում: Ամեն օր մարդիկ միլիոնավոր այդպիսի տարաներ են դեն նետում և վնասում մեր շրջակա միջավայրը: Սակայն մենք այսօր ձեզ կօգնենք այդ տարաներից հետաքրքիր կենցաղային իրեր ստանալ և միևնույն ժամանակ չվնասել մեր շրջակա միջավայրը:
-
Ծաղկամաններ
Բույսերը հրաշալի տեսք կտան ձեր տանը և ավելի կգունավորեն այն: Ուստի կարող եք հին ալյումինե տարաներն օգտագործել որպես ծաղկամաններ և խուսափել նոր ծաղկաման գնելու ավելորդ ծախսերից: Գործի դրեք ձեր երևակայությունը և դուք կստանաք ամենայուրահատուկ և գեղեցիկ ծաղկամանները:

-
Մոմակալ
Անհավատալի է, բայց ալյումինե տարայով կարող եք այսպիսի յուրահատուկ մոմակալ ստանալ:

-
Գրենական պիտույքների և այլ իրերի պահոցներ
Ձեր իրերն ավելի համակարգված պահեք այսպիսի գեղեցիկ պահոցների մեջ: Ուղղակի պետք է մի փոքր գործի դնել երևակայությունը և զարդարել տարաները:
-
Թռչուններին կերակրելու տարաներ
Սրա համար ձեզ ուղղակի անհրաժեշտ է կախել ալյումինե տարաները, մի փոքրիկ ճյուղ ամրացնել, որպեսզի թռչունները կարողանան կանգնել դրա վրա և իհարկե կերը լցնել տարաների մեջ:
-
Ջահ
Այսպիսի գեղեցիկ ջահ կարող եք պատրաստել ալյումինե տարաների (օրինակ Coca-Cola-ի) մատանու նման բացիչներից: Ուղղակի պետք է դրանք միմյանց կպցնել և ներսում լամպ դնել:

-
Կծիկների պահոց
Եթե սիրում եք գործել ուրեմն այս տարաները ձեզ շատ պետք կգան: Դրանցով դուք կարող եք ստանալ կծիկների այսպիսի գեղեցիկ պահոցներ:
-
Ասեղների բարձիկ

-
Խոհանոցային պարագաների պահոց
Չե՞ք ցանկանում կորցնել ձեր գդալները և դանակները: Հավաքեք դրանք այս գեղեցիկ տարաների մեջ:
-
Գինու շշերի պահոց

-
Շարֆերի գեղեցիկ պահոց

-
Սրբիչների պահոց

Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



