Yerevan, 30.April.2026,
00
:
00
BREAKING


«Շիրակի համալսարան» ստեղծելու գաղափարը դեռ քննարկման փուլում է

SOCIETY

«Շիրակի համալսարան» ստեղծելու գաղափարը դեռ քննարկման փուլում է: Գյումրի կատարած վերջին այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ Շիրակում կա համալսարան ստեղծելու անհրաժեշտություն և դա, մի քանի հանգամանքներ հաշվի առնելով, հնարավոր է 2 բուհերի՝ պետական մանկավարժական ինստիտուտի և Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյւմրու մասնաճյուղի բազաների վրա: 

Եթե Գյումրու մանկավարժական ինստիտուտի համար այս գաղափարը «շահեկան» է՝ հնարավորություն է ստանում մանկավարժական մասնագիտություններից բացի ունենալ նաև ժամանակի պահանջից ելնելով այլ մասնագիտություններ, ասենք՝ տնտեսագիտական, ապա նույն բանն, ըստ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ներկայացուցիչների, իրենց բուհի համար չի կարելի ասել: Այս որոշումը  բուհի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի դժգոհությունն է առաջացրել:

Վերջիններիս հրավերով օգոստոսի 17-ին Գյումրիում էր ՀՀ ԿԳ նախարարը: Նախարարի հետ հանդիպումն անցավ բուռն քննարկումներով: Բուհի ներկայացուցիչները նշում էին՝ տարիների ավանդույթներ ձևավորած բուհը այլ բուհի հետ միավորվելով, կկորցնի ոչ միայն իր անունը, այլ նաև ուսանողներին՝ շատերը ստիպված նոր ձևավորվող բուհի փոխարեն կնախընտրեն ուսումը շարունակել մայրաքաղաքում: Ըստ նախարարի այս փոփոխությունը բերելու է վիճակի լավացման. նախ՝ ուսանողների թվի ավելացման հետ կապված:

«Հանրապետությունում ուսանողության թվի նվազման պարագայում նկատվում է բուհերի աճ՝ մասնաճյուղերի կամ մասնավորի տեսքով:  Գյումրիում այս պահին գործում է 6 պետական բուհ, որից 5 մասնաճյուղ և միայն 1 ինքնուրույն գործող բուհ: Այս դեպքում կորչում է բուհերի առաքելությունը: Տարածաշրջանները այս դեպքում պետք է հստակեցնեն իրենց քաղաքականությունը: Գյումրիում 6 բուհերը միասին ունեն մոտ 3800 ուսանող, նրանցից միայն 2300 մանկավարժականի ուսանողներն են: Կարծում եմ՝ ժամանակն է բուհական համակարգում փոփոխություն իրականացնել և   Շիրակն ունենա իր համալս արանը: Այլընտրանք չկա. կա՛մ այս տարածաշրջանը համալսարան է ունենալու, կա՛մ հիմա հրաժարվելու ենք այս գաղափարից, բայց 4 տարի հետո ավելի լուրջ խնդրի առջև կկանգնենք:  Մեզ մոտ համալսարանական համակարգն արմատացած է,  եթե առաջ ունեինք 1 կամ 2 համալսարան, հիմա դրանք շատ են, բայց համաշխարհային կրթական իմաստով՝  համալսարան կարող է կոչվել միայն այն կրթական հաստատությունը, որը կրթական ծրագիր է իրականացնում  առնվազն երեք  կրթական ոլորտում»,- նշեց ՀՀ ԿԳ նախարարը՝ վստահեցնելով, որ որոշումը կկայացվի քննարկումներից հետո, իսկ ցանկացած որոշմա ն դեպքում բուհին տեղյակ կպահվի: 

Նախարարը նաև հավաստիացրեց, որ «Շիրակի համալսարան»-ի դեպքում տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում ուսանողների կարգավիճակի և մանկավարժների աշխատավարձերի խնդիր չի լինի: 

Արմենուհի Մխոյան

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBank