Աֆղանստանում ոչնչացրել են «Թալիբան»-ի հանուցային հրամանատարներից մեկին
INTERNATIONAL NEWSԱֆղանստանի Քունդուզ հյուսիսային նահանգում ոչնչացվել Է «Թալիբան» արմատական շարժման հանուցային հրամանատարներից մեկը՝ Քարի Զաբիհուլահին:
Այդ մասին օգոստոսի 17-ին հայտարարել Է երկրի ներքին գործերի նախարարությունը: Օգոստոսի 17-ին Քունդուզում սպանել են 19 ապստամբների, այդ թվում՝ «Թալիբան» շարժման հայտնի հրամանատարին՝ Քարի Զաբիհուլահին»,-«Սինհուա» գործակալությունը մեջբերում Է նախարարության հայտարարությունը:
Հայտարարության համաձայն՝ Զաբիհուլան զբաղվում Էր քայքայիչ գործունեությամբ, ճանապարհներին ռումբեր տեղադրելով եւ Քունդուզի նահանգում կառավարական ուժերի վրա գրոհներ կազմակերպելով: Թալիբներն առայժմ չեն մեկնաբանել այս տեղեկատվությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference
2
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
3
A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hote...
4
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects
5
Rate.Trading: Currency Exchange on a New Digital Platform



