Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը մարզման է գնում երթուղայինով, մայրը հպարտ է նրանով (լուսանկարներ)

PHOTO

Armtimes.com-ը գրում է.

Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը մարզման է գնում երթուղայինով, մայրը հպարտ է 
նրանով. 
ֆոտոներ

2014թ. ամառային երիտասարդական Oլիմպիական խաղերի չեմպիոն, 2016թ. ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի Ռիոյի մեդալին սպասում էր ողջ Հայաստանը: Հատկապես սրտի մեծ թրթիռով էին այդ հաջողությանը սպասում Սիմոնի ծնողներն ու եղբայրը, եւ 19-ամյա մարզիկն արդարացրեց բոլորի հույսերը: Ամառային 31-րդ Օլիմպիական խաղերում նա 105 կգ քաշայինների պայքարում երկամարտի 417 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր: Armtimes.com-ի հետ զրույցում նրա մայրը՝ Լուսինե Մարտիրոսյանը, նշեց, որ որդուց միշտ էլ մեդալներ է սպասում:

Լուսինե Մարտիրոսյան՝ Սիմոնի մայրը

«Փոքր տղաս նույնպես ծանրորդ է: Միշտ սպասել եմ, որ պետք է մեդալը լինի, որ նրանք պետք է հաղթեն, իհարկե, ամեն անգամ չէ, որ հաղթանակներ են լինում, նման դեպքերում ինձ համար շատ ծանր է լինում: Քանի որ մեծահասակների Օլիմպիական խաղերն էին, վախ կար, բայց Սիմոնի բնավորությունն իմանալով, իմանալով, որ մինչեւ վերջ կպայքարի, մենք հանգիստ էինք»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իրենք չեն դադարում շնորհավորանքներ ստանալ հարազատներից, բարեկամներից ու համագյուղացիներից (խմբ. Սիմոն Մարտիրոսյանն Էջմիածնի Հայկաշեն գյուղից է):

Գեւորգ Մարտիրոսյան՝ Սիմոնի հայրը

Սիմոն Մարտիրոսյանի ելույթներին նրա տանը հետեւել են ծնողները եւ բարեկամները: Տեսնելով, թե որքան վստահ է նա մրցահարթակ դուրս գալիս, նրանք իրենց հանգիստ են զգացել, սակայն մինչեւ ծանրաձողին մոտենալու պահը հուզմունքը մեծ է եղել:

«Մինչեւ նրա մոտենալը սիրտս այնպես էր բաբախում, որ կողքից կարող էին լսել սրտիս ձայնը», - ասաց նրա հայրը՝ Գեւորգ Մարտիրոսյանը:

Արսեն Մարտիրոսյան՝ Սիմոնի կրտսեր եղբայրը

Սիմոնի կրտսեր եղբայրը՝ 18-ամյա ծանրորդ Արսեն Մարտիրոսյանը, ընդգծում է, որ այս արծաթը հատկապես մեծ ուրախություն է պարգեւել, քանի որ նվաճվել է Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզից հետո:  

«3-րդ տեղից հետո պատկերացրեք՝ որքան ավելի մեծ է ուրախությունը, որ օլիմպիական մեդալ է նվաճում, այն էլ արծաթե: Ընդամենը 1 մեդալ էր բերել Եվրոպայից, իսկ հիմա արդեն օլիմպիական փոխչեմպիոն է: Մենք վստահ էինք, որ մեդալ կբերի, պարզապես չգիտեինք, թե ինչ կարգի մեդալ կլինի»,- ասաց նա՝ ցույց տալով եղբոր՝ Նանջինգում տեղի ունեցած 2014թ. ամառային երիտասարդական Oլիմպիական խաղերի ոսկե մեդալը եւ հույս հայտնելով, որ հաջորդ օլիմպիական մեդալը հենց այդ գույնի է լինելու:

2014թ. ամառային երիտասարդական Oլիմպիական խաղերի ոսկե մեդալը

Սիմոնն իր ընտանիքի միակ ծանրորդը չէ, որը միջազգային ասպարեզում մեծ հաջողությունների է հասել: Նրա հոր հորեղբոր որդին՝ Անդրանիկ Մարտիրոսյանը, եղել է ԽՍՀՄ եւ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր: Կարիերան ավարտել է վնասվածքի պատճառով: Սիմոնի հայրը նույնպես ծանրամարտով է զբաղվել եւ ի սկզբանե դեմ է եղել, որ որդին գնա նույն ճանապարհով, սակայն վերջինս համառ է գտնվել եւ 1 ամիս բռնցքամարտով զբաղվելուց հետո հայտնել է իր որոշման մասին:

«Չէի ուզում, որ իմ երեխան օրական ամենաքիչը մոտ 60 տոննա ծանրություն վերցնի: Նա ուզեց, ասաց. «Ես ուզում եմ, ու վերջ»: Ասացի. «Եթե ուզում ես, խնդիր չկա»,-ասաց Գեւորգ Մարտիրոսյանը:

Էջմիածնի մարզադպրոցը

Էջմիածնի մարզադպրոցը

Էջմիածնի մարզադպրոցը

Սիմոնը, ինչպեսեւ իր եղբայրը, 13 տարեկանից մարզվում է Էջմիածնի մարզադպրոցում, որը գտնվում է Ջրառատ գյուղում: Ամեն օր Ռիո 2016-ի արծաթե մեդալակիրը մարզման է գնում երթուղայինով: Մարզադպրոցն էլ գտնվում է ոչ բարվոք վիճակում: Ծանրաձողերի մեծամասնությունը 1980-ական թվականների է, ջեռուցման համակարգ չկա, եւ տարածքը տաքացնելու համար փայտ են վառում: Եղել են նույնիսկ դեպքեր, որ անվադող վառեն: Սակայն նվիրվածության շնորհիվ Սիմոնին հաջողվեց կանգնել օլիմպիական պատվո հարթակին:

Աշոտ Փիլոսյան՝ Սիմոնի անձնական մարզիչը

«Նա 2 մոտեցում կորցրեց, բայց այսպես էլ էր լավ: Ոսկի... մի քիչ դժվար կլիներ, բայց հույս կար, եթե պոկումը մի քիչ շատ լիներ... հրումը նրա համար հեշտ էր»,-ասաց Սիմոնի անձնական մարզիչ Աշոտ Փիլոսյանը, որն իր սանի ելույթին հետեւել է Հայաստանում՝ հեռուստացույցի առջեւ, իսկ մինչեւ մրցելույթները անընդհատ զանգել ու ոգեւորել է նրան:

Աշոտ Փիլոսյանը տեղեկացրեց, որ Ռիոյից վերադառնալուց հետո Սիմոն Մարտիրոսյանը կենտրոնանալու է հաջորդ տարի կայանալիք Եվրոպայի, ապա աշխարհի առաջնության վրա: Իսկ հաջորդ Օլիմպիական խաղերում արդեն պայքարելու է ոսկու համար:

Հ.Գ. Սիմոնը դարձավ հայաստանցի 1-ին ծանրորդը, որը արծաթե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում: Մինչեւ Ռիո 2016-ը հայ ծանրորդների համար լավագույն արդյունքը Օլիմպիական խաղերում բրոնզե մեդալներն էին:

Ucom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customers