Դիմակ, որը կարող է բնական բոտոքս լինել
LIFEՅուրաքանչյուր կին երազում է գեղեցիկ ու երիտասարդ մաշկ ունենալու մասին։ Այս դիմակի մեջ օգտագործվող բաղադրիչները կարող են դանդաղեցնել ծերացման պրոցեսը։
Լավագույնն այն է, որ դիմակն օգտագործելուց անմիջապես հետո զգալի են արդյունքները։
Դիմակը մաշկը դարձնում է առավել ձիգ ու հարթ, հաղորդում երիտասարդ, թարմ տեսք։
Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ բաղադրիչներն են՝
• 5 ճաշի գդալ գազարի հյութ
• 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա
• 1 ճաշի գդալ թթվասեր։
Պատրաստման եղանակը
Տարայի մեջ լցնել 100մլ ջուր, ավելացնել եգիպտացորենի օսլան և դնել թույլ կրակի վրա։ Խառնել՝ մինչև ջուրը պակասի։Այս խառնուրդը դնել մի կողմ, որպեսզի սառչի։ Այնուհետ ավելացնել գազարի հյութը և թթվասերը ու լավ խառնել։ Դիմակը պատրաստ է։
Մաշկը լվանալ և խառնուրդը քսել ամբողջ մաշկին։Պահել 30 րոպե, ապա լվացվել տաք ջրով։
Եթե պատրաստված խառնուրդը շատ է ստացվել, ապա այն կարելի է պահել սառնարանում և կրկին օգտագործել։
Լավագույն արդյունքների համար անհրաժեշտ է այս դիմակը կիրառել շաբաթը 3-ից 5 անգամ։
Այս դիմակը խոնավեցնում է մաշկը, վերացնում հոգնածության հետքերը, նվազեցնում կնճիռներն ու մուգ շրջանակները։



