15 հատկանիշներ, որ բնորոշ են հաջողակ մարդկանց
LIFEՀաջողության հասնելը հեշտ չէ, քանի որ դրա համար պետք է լինել համառ, լավատես և կարողանալ մարդկանց հետ բաց լինել:
Այսօր ձեզ կներկայացնենք մի շարք հատկություններ, որոնցով հաջողակ մարդիկ տարբերվում են ձգտումներ չունեցող և անհաջողակ մարդկանցից: Հիշեք այս խորհուրդները և կարդացեք այն պահերին, երբ զգում եք, որ ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ընթանում:
1. Հաջողակ մարդիկ ցույց են տալիս երախտագիտություն և գովաբանում են մարդկանց:
Անհաջողակ մարդիկ քննադատում են ուրիշներին առանց բացատրության:
2. Հաջողակ մարդիկ գիտեն ներել:
Անհաջողակ մարդիկ հիշաչար են:
3. Հաջողակ մարդիկ ապրում են ներկա պահի համար:
Անհաջողակ մարդիկ ապրում են անցյալում:
4. Հաջողակ մարդիկ պատասխանատվություն են զգում իրենց սխալի համար:
Անհաջողակ մարդիկ մեղադրում են ուրիշներին:
5. Հաջողակ մարդիկ կիսվում են տեղեկությամբ:
Անհաջողակ մարդիկ գաղտնիքներ են պահում:
6. Հաջողակ մարդիկ դրական էներգիա են հաղորդում:
Անհաջողակ մարդիկ բացասական էներգիա են սփռում:
7. Հաջողակ մարդիկ խոսում են իրենց մտքերի մասին:
Անհաջողակ մարդիկ բամբասում են այլ մարդկանցից:
8. Հաջողակ մարդիկ նշում են իրենց հաղթանակներն ուրիշների հետ:
Անհաջողակ մարդիկ երախտապարտ են միայն իրենք իրենց:
9. Հաջողակ մարդիկ միշտ պատրաստ են փոփոխությունների:
Անհաջողակ մարդիկ վախենում են փոփոխություններից:
10. Հաջողակ մարդիկ հույս ունեն, որ բոլորն էլ հաջողության կհասնեն:
Անհաջողակ մարդիկ հույս ունեն, որ ուրիշները կձախողեն:
11. Հաջողակ մարդիկ հաշվի են առնում այլ մարդկանց կարծիքները:
Անհաջողակ մարդիկ ճիշտ են համարում միայն իրենց կարծիքը:
12. Հաջողակ մարդիկ հստակ նպատակներ են դնում իրենց առջև:
Անհաջողակ մարդիկ նպատակներ չունեն:
13. Հաջողակ մարդիկ գիտեն, թե ինչ են ուզում:
Անհաջողակ մարդիկ չգիտեն, թե ինչ են ցանկանում:
14. Հաջողակ մարդիկ միշտ սովորում են:
Անհաջողակ մարդիկ կարծում են, որ ամեն ինչ գիտեն:
15. Հաջողակ մարդիկ գրքեր են կարդում:
Անհաջողակ մարդիկ հեռուստացույց են դիտում:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



