Չինաստանում բացվելու է աշխարհում ամենաերկար ապակե կամուրջը
INTERNATIONAL NEWSԱշխարհում ամենաերկար ապակե կամուրջը, որը կառուցվում Է Չինաստանում, այցելուների համար կբացվի օգոստոսի 20-ին: Այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Վերջին տվյալների համաձայն, կամրջի երկարությունը կազմում Է 430 մետր, լայնությունը՝ 6 մետր: Ավելի վաղ հաղորդվել Էր, որ կամրջի երկարությունը 393 մետր Է: Կամուրջը գտնվում Է գետնից 300 մետր բարձրության վրա: Այն միաժամանակ իր վրա կարող Է պահել 800 այցելուների:
Կառավարիչ ընկերությունը հայտարարել Է, որ այցելուների առավելագույն թիվը կսահմանափակվի օրական 8 հազարով: Ռեկորդային կամրջով զբոսնել ցանկացողներն իրենց այցելությունն ամրագրելու են դրանից մեկ օր առաջ:
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին տեղեկացվել Էր, որ Հունանի նահանգի Չժանչզյացզե ազգային բնայգում կառուցված կամուրջը այցելուների համար կբացվի մինչեւ 2016 թվականի մայիսի 1-ը: Սակայն շինարարության գործընթացը ձգձգվեց: Ավելի ուշ հաղորդվեց, որ կամուրջն այցելուների համար կբացվի հուլիսին, քանի որ տարածաշրջանում երկար ժամանակ հորդառատ անձրեւներ Էին տեղում:
Ավելի վաղ շինարարները հայտարարել Էին, որ կամրջի ապակե ծածկույթը անվտանգության մոտավորապես 100 փորձարկում Է անցել, որպեսզի կոնստրուկտորները կամոզվեն, որ կամուրջը միաժամանակ կարող Է պահել 800 մարդու: Բացի այդ, կամուրջը շրջակա միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների եւ քամու դեպքում ճոճման նկատմամբ կայունության լրացուցիչ թեստեր Է անցել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



