ԱՄՆ-ը կասկածի տակ է առել Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազայի օգտագործման օրինականությունը
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ը պարզում Է, թե օրինական Է արդյոք Ռուսաստանի կողմից Իրանի ռազմական ավիաբազայի օգտագործումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի տեսակետից: Այս մասին հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոներին:
«Եթե այդ մասին (Ռուսաստանի կողմից Իրանի ավիաբազայի օգտագործումը) հաղորդումները ճիշտ են, դա կարող Է լինել ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 22311 բանաձեւի խախտում, որն արգելում Է Իրանին մարտական ինքնաթիռների վաճառքները կամ մատակարարումներն առանց Անվտանգության խորհրդի հավանության»,- հայտարարել Է դիվանագետը:
Օգոստոսի 16-ին ավելի վաղ Թոները հայտարարել Է, որ ԱՄՆ-ը ցավալի Է համարում Ռուսաստանի կողմից Իրանի Համադան ավիաբազայի օգտագործման փաստը: Պետքարտուղար Ջոն Քերին, Պետդեպի ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում անհանգստություն Է հայտնել իրանական ավիաբազայից ռուսական ռմբակոծիչների թռչելու առնչությամբ:
Օգոստոսի 16-ին ՌԴ-ի պաշտանության նախարարությունում հայտարարել են, որ ռուսական Տու-22Մ3 եւ Սու-34 ռմբակոծիչները, թռչելով Իրանի Համադան օդանավակայանից, ԻՊ-ի օբյեկտներին հարվածներ են հասցրել Սիրիայի Հալեպի, Դեր Զորի եւ Իդլիբի նահանգներում:



