Հրազդանի կիրճում փրկարարները դուրս են բերել ջրահեղձվող քաղաքացուն
SOCIETYՀրազդանի կիրճում այսօր՝ օգոստոսի 16-ին, փրկարարները դուրս են բերել ջրահեղձվող մի քաղաքացու:
ԱԻՆ լրատվական ծառայության հաղորդմամբ՝ ժամը 13:35-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արաբկիր այգու մոտակայքում՝ Հրազդանի կիրճում, քաղաքացի է ջրահեղձվում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ջրասուզակ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Պարզվել է, որ 30-ամյա Հ.Ի.-ը կանգնած է գետամիջի քարին եւ ուժեղ հոսքի պատճառով չի կարողանում դուրս գալ ափ:
Ժամը 14:02-ին փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



