Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու TOP 10 ամենասեքսուալ կերպարները
LIFEԱսում են` տղամարդը պետք է լինի ոչ թե գեղեցիկ, այլ հմայիչ, սակայն որոշ տղամարդիկ կոտրում են այդ կարծրատիպերը… Այսպես օրինակ` 2016 թ-ին կայացած Mister World («Միստեր աշխարհ») տղամարդկանց գեղեցկության մրցույթում առաջին անգամ հաղթող ճանաչվեց ազգությամբ հնդիկ Ռոհիթ Խանդելուելը, որը Հնդկաստանում հայտնի մոդել եւ դերասան է:
Ռոհիթին առաջին անգամ նկատեցին զարդերի գովազդից, որտեղ նա նկարահանվել է բոլիվուդյան հայտնի դերասանուհի Կարինա Կապուրի հետ:
27-ամյա մոդելը փայլել է նաեւ հեռուստատեսային նախագծերում, իսկ 2015 թ-ին նա մասնակցել է «Միստեր Հնդկաստան» մրցույթին, որը հաղթելուց հետո էլ ստացել է աշխարհը նվաճելու իր ուղեգիրը:
Այո... ասում են` տղամարդը պետք է լինի հմայիչ, ոչ թե գեղեցիկ, սակայն համաձայնվեք, որ Ռոհիթն ավելի, քան հմայիչ է...
Աշխարհի ամենագեղեցիկ տղամարդու ամենասեքսուալ կերպարներից տասը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:










Սյունե Առաքելյան



