Լոնդոնի ոստիկանությունն ապահովագրության բացակայության պատճառով տարհանել է ոսկե Maserati-ն
SOCIETYԼոնդոնի ոստիկանությունը Քինգսթոն քաղաքի հարավ-արեւմուտքում օգոստոսի 16-ին տարհանել է ուսումնական ոսկե Maserati ավտոմեքենան, որն արժե 90 հազար ֆունտ, վարորդի մոտ փոխադրամիջոցի ապահովագրության բացակայության պատճառով, հայտնում է The Independent-ը:
«Քինգսթոնի ոստիկանները այս առավոտ առգրավել են «Ու» նշանով ոսկե Maserati»,- Twitter-ի իր էջում հայտնել է ոստիկանությունը՝ հավելելով վարորդի մոտ մեքենայի ապահովագրության մասին հեշթեգ՝ #Չկա ապահովագրություն: Չկա մեքենա:
Պարբերականը նշում է, որ առավոտյան տեղական ժամանակով մոտ 10.20-ին ոստիկանները նկատել են թանկարժեք մեքենան, որի վրա եղած նշանը նխազգուշացնում էր, որ այն ուսումնական է: Նրանք կանգնեցրել են մեքենան եւ պարզել, որ այն ապահովգրված չէ: Վարորդի անունը չի հրապարակվում:
Այժմ վարորդը պետք է 150 ֆունտ վճարի մեքենայի տեղափոխման եւ օրական 35 ֆունտ՝ տուգանային հրապարակում պահելու համար, որտեղ մեքենան կգտնվի մինչեւ չներկայացվի ապահովագրական պոլիսը: Դրանից հետո տեղի կունենա դատալսում, եւ եթե վարորդը մեղավոր ճանաչվի առանց փաստաթղթերի վարելու համար, ապա նրան կսպառնա 300 ֆունտի տուգանք:
Վերջին կես տարվա ընթացքում սա առաջին դեպքը չէ, երբ ոսկե «սուպերքարերի» վարորդներին Լոնդոնում նկատել են ճանապարհային երթեւեկության կանոների խախտում կատարելիս: Այս տարվա մարտին Լոնդոնի արեւմուտքում երեք ոսկե մեքենաների՝ Lamborghini Aventador-ի, Mercedes G63 6x6-ի եւ Bentley Flying Spur-ի վարորդները տուգանվել են անթույլատրելի վայրում կայանելու համար:



