Տեղաբաշխվել են 4.8 միլիարդ դրամ ծավալով պարտատոմսեր
SOCIETYՕգոստոսի 16-ին տեղի է ունեցել 2019 թվականին ապրիլի 29-ին մարվող պետական միջնաժամկետ (AMGN36294194) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 4-6 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 5 մլրդ 107 մլն 500 հազ դրամ, որանից մրցակցային` 4 մլրդ 434 մլն 500 հազ դրամ, իսկ ոչ մրցակցային` 673 մլն դրամ:
Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 4 մլրդ 847 մլն 500 հազ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 4 միլիարդ 840 միլիոն 368 հազար 153 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 10.21 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 10.80 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



