Թուրքիան դեռեւս չի կատարել ԵՄ-ի հետ այցագրերի չեղարկման համար 72 պահանջներից հինգը. ԵՀ
INTERNATIONAL NEWSԹուրքիան դեռեւս չի կատարել Եվրամիության հետ այցագրային ռեժիմի չեղարկման համար նախատեսված 72 պահանջներից հինգը: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Նատաշա Բերտոն: «Իրադրությունը չի փոխվել Եվրահանձնաժողովի վերջին զեկույցի պահից ի վեր, հինգ պայմաններ նախկինի պես մնում են չկատարված»,- ասել Է նա:
Նրա խոսքով՝ պահանջների ցուցակում, մասնավորապես, մտնում Է Թուրքիայի ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումը: «Մենք ցանկանում ենք, որ մեր գործընկերներն ու հարեւաններն արդյունավետորեն պայքարեն ահաբեկչության դեմ»,- նշել Է Բերտոն:
Թուրքիան հույս ուներ, որ Եվրամիության հետ անայցագիր ռեժիմ կսահմանվի 2016 թվականի հուլիսի 1-ից՝ Թուրքիայի տարածքով Եվրամիության երկրներ միգրացիոն հոսքի սահմանափակման շուրջ համաձայնագրի շրջանակներում: Սակայն ԵՄ-ն պնդում Է, որ դրա համար Անկարան պետք Է կատարի Միության՝ ավելի վաղ համաձայնեցված բոլոր 72 պահանջները, ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքի մեղմացումը: Այն, Բրյուսելի կարծիքով՝ կառավարությանը եւ հատուկ ծառայություններին օժտում Է անհամամասնական լիազորություններով, որոնք խախտում են քաղաքացիների հիմնական ազատությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



