Yerevan, 18.September.2026,
00
:
00
BREAKING


Ճապոնիայի կրթական համակարգի 10 առանձնահատկությունները

PHOTO

Ճապոնացիները հայտնի են ողջ աշխարհում իրենց ինտելեկտով, անկոտրում առողջությամբ և քաղաքավարությամբ: Սակայն ի՞նչն է պատճառը, որ այս ազգը այսքան տարբերվում է ողջ աշխարհից: Մենք ունենք դրա պատասխանը. Ճապոնիան ունի հրաշալի կրթական համակարգ:

  1. Վարվելակերպ գիտելիքից առաջ

    Ճապոնական դպրոցներում աշակերտները մինչև 4-րդ դասարան հասնելը ոչ մի քննություն չեն հանձնում(մինչև 10 տարեկան լրանալը): Նրանք ուղղակի փոքրիկ թեստեր են անցնում: Դպրոցում առաջին երեք տարիների նպատակը ոչ թե երեխաների գիտելիքը գնահատելն է, այլ նրանց լավ վարվելաձև սովորեցնելն ու մարդկային լավ հատկություններ զարգացնելն է: Երեխաներին սովորեցնում են հարգել միմյանց և մեղմ լինել կենդանիների և բնության հանդեպ: Նրանք նաև սովորում են լինել առատաձեռն և կարեկցող: Բացի այդ երեխաներին սովորեցնում են այնպիսի որակների, ինչպիսիք են հաստատակամությունը, ինքնակառավարումը և արդարությունը:

  2. Ուսումնական տարին սկսվում է Ապրիլի 1-ին

Նրանց մոտ դպրոցական առաջին օրը հաճախ համընկնում է նրանց մոտ ամենագեղեցիկ երևույթի՝ բալենու ծաղկման հետ: Ուսումնական տարին բաժանված է 3 մասի՝ ապրիլի 1 – հուլիսի 20, սեպտեմբերի 1 – դեկտեմբերի 26, և հունվարի 7 – մարտի 26: Ճապոնացի դպրոցականներն ամռանն ունենում են 6 շաբաթ տևողությամբ արձակուրդ: Նրանք նաև ունեն 2 շաբաթական արձակուրդներ ձմռանը և գարնանը:

  1. Ճապոնական շատ դպրոցներ չունեն հավաքարարներ. աշակերտներն են մաքրում իրենց դպրոցը

Ճապոնական դպրոցներում աշակերտներն են մաքրում իրենց դասասենյակները, ճաշարանը և նույնիսկ զուգարանները: Ճապոնիայի կրթական համակարգը համարում է, որ աշակերտներին նման աշխատանք տալով նրանք սովորեցնում են նրանց աշխատել խմբի մեջ և օգնել միմյանց: Բացի այդ իրենց ժամանակը մաքրությանը տրամադրելով՝ երեխաները սկսում են հարգել իրենց և դիմացինի արած աշխատանքը:

  1. Ճապոնական դպրոցներում լանչը բոլորի համար նույնն է, և երեխաներն ուտում են դասասենյակում:

    Ճապոնական դպրոցներն աշխատում են իրենց աշակերտներին մատուցել միայն առողջ և օգտակար սնունդ: Աշակերտներն իրենց լանչն ուտում են դասասենյակում՝ ուսուցչի հետ: Այդպես նրանք ավելի լավ հարաբերություններ են ստեղծում միմյանց հետ:

  2. Արտադասարանային աշխատանքները շատ տարածված են Ճապոնիայում:

     

    Ճապոնիայում մարդիկ չեն զարմանում, երբ տեսնում են, որ երեխան երեկոյան կրկին վերադառնում է դպրոց, քանի որ նա գալիս է արտադասարանային հավելյալ դասերի:

  3. Բացի ավանդական և պարտադիր դասերից, ճապոնացի երեխաները նաև սովորում են ճապոնական գեղագրություն և պոեզիա

    Ճապոնական գեղագրությունը կամ Շոդոն ներառում է թանաքով բամբուկի վրձնով բրնձի թղթի վրա հիերոգլիֆներ գրելը: Ճապոնացիների համար Շոդոն արվեստ է, որ պակաս հայտնի չէ, քան նկարչությունը: Իսկ Հաիկուն պոեզիայի տեսակ է, որ օգտագործում է պարզ բայց խորիմաստ արտահայտություններ, որոնք ընթերցողի մոտ խորը զգացմունքներ են առաջացնում: Այս երկու դասերն էլ սովորեցնում են երեխաներին հարգել իրենց սեփական մշակույթը և դարավոր ավանդույթները:

  4. Գրեթե բոլոր ճապոնացի աշակերտները դպրոցական համազգեստ են կրում:

Սրա գլխավոր նպատակն է վերացնել աշակերտների միջև բոլոր սոցիալական տարբերությունները և նրանց մոտ աշխատանքային տրամադրություն ստեղծել:

  1. Դպրոցական հաճախելիությունը 99.99% է կազմում:

    Ճապոնացի դպրոցականները երբեք չեն ուշանում դասերից, առավել ևս չեն թողնում ոչ մի դաս: Նրանց 91% -ն ասում է, որ նրանք միշտ լսում են իրենց ուսուցիչների դասերը:

  2. Միայն մեկ թեստը որոշում է ուսանողների ապագան

    Ավագ դպրոցի վերջին տարում ճապոնացի աշակերտները մի կարևոր թեստ են հանձնում, որն էլ որոշում է նրանց ապագան: Աշակերտը կարող է մի համալսարան ընտրել և այդ համալսարանն առաջարկում է իր անցողիկ բալերը: Եթե ուսանողը այդ թեստը հանձնելով չի բավարարում այդ համալսարանի առաջարկած անցողիկ բալը, ուրեմն նա չի ընդունվում: Մրցակցությունը շատ թեժ է. շրջանավարտների միայն 76%-ն է իր կրթությունը շարունակում ավագ դպրոցից հետո:

  3. Ուսանողական տարիներն ամենալավ արձակուրդներն են

    Անցնելով դպրոցի ավարտական քննության դժոխային շրջանը՝ ճապոնացի աշակերտները հանգստանում են: Ճապոնիայում ուսանողական կյանքը համարվում է մարդու կյանքի ամենալավ տարիները: Ճապոնացիներն այն անվանում են «հանգիստ աշխատանքից առաջ»:

    Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:

 

Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well