14 անհավատալի փաստեր ձախլիկների մասին
LIFEՁախլիկ լինելը երկար ժամանակ ընկալվել է որպես առանձնահատկություն: Անցյալում բազմաթիվ մշակույթներում ընդունված էր համարել, որ այդպիսի մարդիկ առեղծվածային ուժերի ազդեցության տակ են: Սակայն հիմա միայն մենք գիտենք, որ մի ձեռքի դոմինանտությունը մյուսի նկատմամբ որոշում է գենետիկան՝ չնայած գիտնականները չեն կարողանում բացատրել, թե ինչպես է դա տեղի ունենում:
Այսօր մենք ձեզ կներկայացնենք մի քանի անհավատալի փաստեր ձախլիկների մասին:
-
Աշխարհի բնակչության 15%-ը ձախլիկ է:
-
Ձախլիկ տղամարդիկ 2 անգամ ավելի շատ են քան ձախլիկ կանայք:
-
MENSA-յի (բարձր IQ ունեցող մարդկանց կազմակերպություն) անդամների 20%-ը ձախլիկ են:
-
Ձախլիկների մեծ մասը հրաշալի երաժշտական լսողություն ունեն և լավ են նվագում:
-
Բռնցքամարտում ոսկե մեդալ ստացածների 40%-ը ձախլիկներ են:
-
Բարձրագույն կրթություն ստացածների մեջ ձախլիկ տղամարդիկ 26%-ով ավելի հարուստ են, քան աջլիկ տղամարդիկ:
-
Եթե երկու ծնողներն էլ ձախլիկ են, ուրեմն կա 50% հավանականություն, որ երեխան նույնպես ձախլիկ կլինի:
-
Էգ կատուները գերազանցապես աջլիկներ են, իսկ որձ կատուները՝ ձախլիկ:
-
Ձախլիկներն ավելի շատ չեն սիրում մետաղալարերով տետրերը, քան աջլիկները:
-
Ձախլիկներն ավելի լավ են կարողանում կառավարել իրենց ազդակները և այդ պատճառով նրանք ավելի լավ են խաղում վիդեո խաղեր:
-
Ինչքան կինը մեծ է,այնքան ավելի հավանական է, որ նրա երեխան ձախլիկ կլինի:
-
Ձախլիների մոտ հասունացման շրջանը 4-5 ամիս ավելի ուշ է սկսվում, քան աջլիկների մոտ:
-
Ձախլիկ մարդիկ ավելի շատ են օգտագործում իրենց աջ ձեռքը, քան աջլիկները՝ իրենց ձախ ձեռքը: Ձախլիկների միայն 50%-ն է համակարգչի մկնիկը ձախ ձեռքով բռնում:
-
MacBook-ը ստեղծած 5 մարդկանցից 4-ը ձախլիկ էին:
Նյութը հրապարակմնան պատրաստեց Past.am-ը:



