Չինաստանն աշխարհում առաջին արբանյակն Է արձակել քվանտային գիտափորձերի համար
INTERNATIONAL NEWSՉինաստանն անցած գիշեր իրականացրել Է աշխարհում առաջին փորձարարական արբանյակի արձակումը քվանտային կոմունիկացիաների համար: Այս մասին հայտնել Է South China Morning Post թերթը:
«Մո ցզի» ապարատը, որը կոչվել Է չինացի հայտնի փիլիսոփայի պատվին, ուղեծիր Է դուրս բերվել «Չանչժեն-2D» («Մեծ արշավ-2D») տանող հրթիռի միջոցով: Արձակումը կայացել Է Գոբի անապատում (Գանսուի հյուսիսարեւմտյան նահանգ) Ցզյուցյուան տիեզերակայանից:
Ինչպես նշում Է թերթը, առաքելության գլխավոր խնդիրներից մեկը տեղեկատվության քվանտային հաղորդման իրականացումն Է եւ Չինաստանի ու Եվրոպայի միջեւ պաշտպանված կապուղու հաստատումը, որն անխոցելի կլինի հաքերների համար:
«Սույն ծրագիրը կոչված Է ապացուցելու համաշխարհային մասշտաբով քվանտային հաղորդակցուղիների ներդրման հնարավորությունը: Դա կարեւոր քայլ Է քվանտային ինտերնետի ապագա զարգացման ճանապարհին»,- մեկնաբանել Է արբանյակի արձակումը ավստրիացի ֆիզիկոս Անտոն Ցայլինգերը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



