Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արամ Ա-ն հայ ժողովրդին կոչ է անում հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող երևույթներից

SOCIETY

Մեծի Տանն Կիլիկիո Ամենայն Հայոց Կաթողիկոս Արամ Ա-ն Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի առթիվ հղած պատգամում անդրադարձել է հայաստանյան վերջին իրադարձություններին՝ հայ ժողովրդին կոչ անելով հեռու մնալ ներքին հակասություններ և բռնություններ առաջացնող տարատեսակ երևույթներից: «Մենք խորը ընդվզումով և ցավով հետևեցինք Երևանում կատարված տխուր իրադարձություններին: Նկա տի ունենալով, որ այդ դեպքերից հետո սա մեր առաջին պատգամն է՝ ուղղված մեր ժողովրդին, ինչպես նաև նկատի ունենալով, որ մեր ժողովրդի զավակները հետևում են մեր խոսքին՝ ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի շարք մտահոգություններով: Ամենից առաջ ցանկանում եմ կարևորությամբ շեշտել, որ Հայաստանին, Արցախին և ընդհանրապես հայությանը հուզող հարցերի և մարտահրավերների նկատմամբ Սփյուռքը չի կարող սոսկ լսողի և դիտողի կրավորական վիճակի մեջ լինել: Սփյուռքը ասելիք և անելիք ունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասված է հայ ժողովրին ուղղված՝ Արամ Ա-ի պատգամում:

Նա հավելել է, որ անկախության 25 ամյակի շեմին Հայաստանի առջև ծառացած են լուրջ մարտահրավերներ, ուստի հարկավոր է լինել արթուն, խոհեմ և հեռատես: Արամ Ա-ն կոչ է անում զգույշ լինել թշվառություններն ու տագնապները վատագույն կերպով երկարացնելու մակերեսային, խաբուսիկ և վտանգալից մոտեցումներից: «Մեր ժողովրդի միասնականությունը, որն առանցքն է ու հիմքը Հայաստանի, Արցախի և հայության հզորության, սկսելու է կամաց-կամաց տկարանալ, երբ տեսակ-տեսակ տագնապներով շանթահարվի մեր ժողովուրդը: Նման տագնապները կարող են մեր ժողովրդին և Հայաստանն առաջնորդել անկ անխատեսելի և անհաղթահարելի տագնապների: Եկել է զգաստության պահը, եկել է ինքնաքննության պահը՝ ինքնաքննական անկեղծ մոտեցմամբ:  Եկել է գործնական քայլերի դիմելու ժամանակը, քանի որ վաղը կարող է ուշ լինել»,- նշել է Արամ Ա կաթողիկոսը` ընդգծելով, որ տնտեսական տագնապը կյանքի մեջ դառնում է աղբյուր տարատեսակ չարիքների: Հայաստանը պետություն է իր Սահմանադրությամբ, օրենքներով և կարգ ու կանոնով, և անթույլատրելի է ժողովրդի ծով զոհողությամբ իր անկախությունը կերտած Արցախի վերաբերյալ երկդիմի ու լղոզված մոտեցումներ ունենալ, որոնք կարող են վերջին հա շվով խախտել Արցախի՝ արյունով կերտված անկախությունը:

Արամ Ա-ն կոչով դիմել է  Հայաստանի իշխանություններին և հայ ժողովրդին. «Ես ցանկանում եմ, որ մեր հայրենի իշխանությունը իր շուրջը նայի: Կովկասում, Միջին Արևելքում աշխարհաքաղաքական փոփոխություններ են կատարվում, շահերի վերադասավորում է կատարվում, որոնք կարող են նպաստավոր չլինել Հայաստանի և Արցախի համար: Հետևաբար, պետք է միշտ արթուն լինել: Այո, մեր ժողովուրդը վերքեր ու ցավեր ունի, պետք է դրանց ախտահանումը ճիշտ և շուտ կատարվի: Պետք է հեռու մնանք միայն ախտանշանները սրբագրելու խաբուսիկ մոտեցումից, հարկավոր է մեր ցավերին դարման որոնել միաս նաբար: Հետևաբար, մեր սիրելի ժողովրդի բոլոր զավակներին կոչ եմ անում հեռու մնալ ներքին փտածություն, հակասություն, բռնություն, հեղհեղացում առաջացնող տարատեսակ երևույթներից: Անընդունելի է, որ Երևանի փողոցների, ճանապարհների վրա արյուն թափվի: Հայի արյուն կարող է թափվել միայն Հայաստանի և Ղարաբաղի պաշտպանության սրբազան ճանապարհին: Հեռու է պետք մնալ իշխանություն-ժողովուրդ, Հայաստան-սփյուռք բաժանարար մտածելակերպից ու գործելակերպից: Մենք մեկ ազգ ենք, մենք ամբողջություն ենք: Հայաստան ու հայություն՝ սա է կարևոր: Սա պետք է դառնա մեր կյանքի գաղափա րը, մեր ամենօրյա պայքարով այս գիտակցությամբ միայն կարող ենք ապահովել մեր ազգի միասնությունը և հզորացնել Հայաստանը իր Ղարաբաղով»:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League