Լավրովը պատմել է Հալեպում օդային միջանցքի ստեղծման հնարավորության մասին
INTERNATIONAL NEWSՍիրիայի Հալեպ քաղաքին հումանիտար օգնություն հասցնելու նպատակով օդային միջանցքի հնարավոր ստեղծումը համաձայնեցում Է պահանջում Սիրիայի իշխանությունների հետ: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Այնտեղ ցամաքով մեծ դժվարությամբ են հասցվում հումանիտար բեռները: Այո, դա բավարար չԷ: Որքանով Է իրատեսական օգնությունն օդից նետելը, ես արդեն ներկայացրել եմ մեր գնահատականը, մեր մյուս գործընկերները կարող են այլ կարծիքներ ունենալ: Բայց, ամեն դեպքում, նրանք, ովքեր ցանկանում են դրանով զբաղվել, պետք Է, իհարկե, իրենց գործողությունները համաձայնեցնեն այնտեղ գտնվող կողմերի, նախեւառաջ՝ սիրիական կառավարության հետ»,-ասել Է Լավրովը:
«Մենք շարունակելու ենք համաձայնեցնել լրացուցիչ քայլերը, բացի այն միջանցքներից, որոնք, ինչպես ես արդեն ասել եմ, բաց են, Սիրիայի աջակցման միջազգային խմբի մեր գործընկերների, նախեւառաջ ԱՄՆ-ի հետ»,-նշել Է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



