«Սասնա ծռեր» խմբի անդամին կրկին կվիրահատեն
SOCIETYNews.am-ը գրում է.
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին այս շաբաթվա ընթացքում կվիրահատեն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 15-ին,NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա քույրը՝ Թամարան՝ նշելով, որ Հովհաննեսին հետազոտել են եւ նրա ծունկը վիրահատելու որոշում կայացրել:
«Ստուգել են, ասել են՝ այս շաբաթվա ընթացքում պետք է վիրահատել: Բացի այն, որ ոտքի հետ կապված խնդիրներ ունի, դրա ցավերից էր տառապում, հիմա էլ երիկամների քար է առաջացել մոտը: Շատ վատ վիճակում է եղբայրս, նրան բուժօգնություն է ահրաժեշտ, որ կարողանա նորմալ քնել, սնվել, էդ ցավերից անգամ քնել չի կարողանում»,-ասաց նա:
Թամարան նշեց, որ դեռ պարզ չէ՝ Հովհաննեսին քաղաքացիական հիվանդանոցում կվիրահատեն, թե «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Նշենք, որ Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր հուլիսի 26-ին եւ տեղափոխվել հիվանդանոց: Հովհաննեսին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, ինչպես նաեւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:



