Քաբուլում պայթյուն Է որոտացել ԱՄՆ-ի դեսպանատան մոտ, կան վիրավորներ
INTERNATIONAL NEWSԵրեք մարդ Է վիրավորվել Քաբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այս մասին հայտնել Է Սինհուա գործակալությունը:
Պայթյունը որոտացել Է օգոստոսի 15-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 09:00-ին (Երեւանի ժամանակով 08:30-ին): Ինչպես նշում Է գործակալությունը՝ վկայակոչելով ոչ պաշտոնական մի աղբյուր, պայթուցիկ սարքը դրված Է եղել Աֆղանստանի ազգային պաշտպանության նախարարությանը պատկանող ավտոմեքենայում: Վերջինս կայանված Է եղել այն շրջանում, որտեղ գտնվում են երկրի Գերագույն դատարանի շենքը եւ ԱՄՆ-ի դեսպանատունը:
«Պայթյունի հետեւանքով վնասվել են մոտակա մի քանի խանութներ, ջարդվել են մերձակա բնակելի տների լուսամուտները»,- մեջբերում Է գործակալությունը պայթյունի ականատեսի խոսքը: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Անվտանգության ուժերը շրջապատել են պատահարի վայրը:
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



