Yerevan, 30.June.2026,
00
:
00
BREAKING


Կոտայքում այս տարի սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք

ECONOMICS

 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն օգոստոսի 26-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզի պտղատու այգիներ և հետևել է նորակառույց ջերմոցային տնտեսությունում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ մեկնել  է Ալափարս համայնք, որտեղ եղել է 5 հեկտարի վրա Սերգեյ Գրիգորյանի կողմից հիմնված ազնվամորու այգում, որից 2 հեկտարը մշակվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի աջակցությամբ։

Ընկերության տնօրենի խոսքով` այգում մեկ հեկտարի բերքատվությունը կազմում է 4-5 տոննա բերք, արտադրանքն իրացվում է հիմնականում «Թամարա ֆրուտ» ընկերության կողմից, ինչպես նաև ներքին շուկայում: Նախարարն իր հերթին նպատակահարմար է համարել հնարավորության դեպքում տեղում կազմակերպել նաև պատրաստի արտադրանքի փաթեթավորման գործընթացը, իսկ կարկտահարություններից խուսափելու համար տեղադրել հակակարկտային ցանցեր:

Նախարարն այնուհետև այցելել է Նոր Գեղի համայնքի 20 հեկտարի վրա հիմնված խնձորի այգիներ, որոնց մշակումն իրականացվում է 5 սեփանկանատերերի կողմից ստեղծված կոոպերատիվի կողմից: Կոոպերատիվի անդամ Սաշա Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ այգում մշակվում է յոթ սորտի խնձոր և սեպտեմբերի վերջին կսկսվի բերքահավաքը, արտադրանքն իրացվում է հանարապետությունում և ռուսական շուկայում։ Նախարարը Նոր Գեղի համայնքում եղել է 3.2 հեկտարի վրա կառուցվող ելակի արտադրության ջերմոցային տնտեսությունում: Կենսատեխնոլոգ Արամ Ղևոնդյանի տեղեկացմամբ՝ ելա կի սածիլներն  օրերս կներկվեն Հոլանդիայից, ելակի աճեցումը կատարվելու է անհող աճեցման ժամանակակից եղանակով: Այստեղ արտադրվող ելակի իրացումը նախատեսվում է կազմակերպել ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտերկրում:

Նախարար Սերգո Կարապետյանն ուղևորվել է նաև Աբովյան քաղաքում գործող  եվրոպական արտադրության նորագույն տեխնոլոգիաներով հագեցած սնկի արտադրության և վերամշակման «Առողջ սունկ» ՍՊԸ: Սնկի արտադրամասում նախարարի շրջայցի ընթացքում ընկերության տնօրեն Արեգ Ազոյանը տեղեկացրել է, որ վերջին տարիներին այստեղ արձանագրվել է պատրաստի հումքի, թարմ սնկի և սնկի պահածոների արտահանման դինամիկ աճ` անցյալ մեկ տարվա ընթացքում հատելով 1 միլիարդ դրամի արտահանման շեմը: Նա նաև հավելել է, որ ընկերությունում արտադրվում են թարմ շամպինյոն, կախասունկ և պորտոբելլո տեսակի սնկեր, տարեկան արտադրության ծավալը կազմում է շուրջ 960 տոննա:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարար Սերգո Կարապետյանը նշել է, որ 2015 թվականին մարզի գյուղատնտեսության ոլորտում զգալի աճ է գրանցվել: «Այս տարի բարենպաստ պայմաններ են ստեղծվել Կոտայքի մարզում գյուղատնտեսության զարգացման համար, սպասվում է հացահատիկի, մրգի և հատապտղի բարձր բերք: Ընդհանուր առմամբ, մարզի վերջին տարիների ամենամեծ ձեռքբերումներից է վարելահողերի մշակության ծավալների աճը, ինչի արդյունքում 2015 թվականին մարզում մշակվել է 18021 հա վարելահող` նախորդ տարվանից գրեթե հազար հեկտարով ավել: Համոզված եմ, որ Կոտայքի մարզում մշակվող հողերի ծավալը տարեցտարի կշարունակի ավելանալ», - նշել է իր խոսքում նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև գոհունակություն է հայտնել մարզում ջերմոցային տնտեսությունների  արագ զարգացմամբ և պտղատու այգիներ հիմնելու կապակցությամբ` շեշտելով, որ այս երկու  ճյուղերը  շատ կարևոր ու հեռանկարային նշանակություն ունեն մեր հանրապետության գյուղատնտեսության ոլորտի համար:

 
"Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders