Օբաման Լուիզիանայի նահանգը հայտարարել է տարերային աղետի գոտի
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման տարերային աղետի գոտի է հայտարարել Լուիզիանայի նահանգը, որտեղ հեղեղումների հետեւանքով չորս մարդ է զոհվել, եւս ավելի քան 7 հազար բնակիչներ տարհանվել են: Այդ մասին օգոստոսի 14-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Նախագահը Լուիզիանայի նահանգը հայտարարել է տարերային աղետի գոտի եւ կարգադրել՝ համերկրային միջոցներ հատկացնել սաստիկ փոթորիկներից ու հեղեղումներից տուժած շրջանների վերանգնմանը, որոնք կսվել են օգոստոսի 11-ին եւ շարունակվում են մինչ այժմ»,- նշել է Էռնեստը:
Նա ճշտել է, որ այդ միջոցները թույլ կտան համերկրային օգնություն ստանալ Իստ-Բատոն Ռուժ, Լիվինգսթոն, Սենտ Հելեն եւ Տենջիպահո քաղաքների բնակիչներին:
Նաեւ Սպիտակ տունը հայտնել է, որ Մարտաս Վինյարդ կղզում (Մասաչուսեթսի նահանգ) արձակուրդում գտնվող Օբաման հեռախոսազրույց է ունեցել Լուիզիանայի նահանգապետ Ջոն Բել Էդվարդսի հետ եւ նրան հավաստիացրել, որ համերկրային կառավարությունը կշարունակի աջակցել տեղական իշխանություններին տուժած շրջանների վերականգնման գործում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



