Ռուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները քննարկելու թեմա ունեն. Շոյգու
INTERNATIONAL NEWSՌուսաստանի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունները ռազմական և ռազմա-տեխնիկական մասով քննարկելու թեմա ունեն, հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի օրը Բաքվում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
Նրա խոսքով՝ երկու երկրներն էլ ունեն «շատ թեմաներ քննարկման և արդյունքները ամփոփելու համար»: «Խոսելու բան կա ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության մասով»,- նշել է Շոյգուն:
Նա ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը երախտապարտ է Ադրբեջանի գործընկերներին այն բանի համար, որ հանրապետության թիմը մասնակցել է Բանակային միջազգային խաղերին, որոնք ավեարտվել են նախօրեին և տեղի են ունեցել Ռուսաստանի և Ղազախստանի տարածքներում: Ռուս մասնագետների գնահատմամբ՝ ադրբեջանական թիմը «ելույթ է ունեցել շատ և շատ ոչ վատ»:



