«Հըզբոլահի» առաջնորդը Թրամփի հետ համաձայն է՝ Օբամային կարելի է համարել ԴԱԻՇ-ի հիմնադիրը. ԶԼՄ-ներ
INTERNATIONAL NEWS«Հըզբոլահ» խմբավորման առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը իրավացի է՝ նախագահ Օբամային անվանելով ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հիմնադիր: Այդ մասին հայտնում է Bloomberg գործակալությունը:
«Կան հաստատող փաստեր Հանրապետական կուսակցությունից այդ ամերիկյան թեկնածուի խոսքերը»,- մեջբերում է գործակալությունը Նասրուլայի խոսքերը, որոնք նա հնչեցրել է Լիբանանում հակամարտության ավարտին նվիրված 10-րդ տարեդարձին: «Արդյոք հնարավո՞ր է պատկերացնել, որ ԱՄՆ-ում չգիտեն, թե ով է կանգնած Սիրիայում ՝ գումարների և Իրաքում՝ ահաբեկիչներին զենք և գումար մատակարարելու հետևում»,- հռետորական հարց է տվել նա:
Օգոստոսի 11-ին CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ Օբաման «անկասկած, ԴԱԻՇ-ի հիմնադիրն է, հաշվի առնելով այն, թե ինչպես է դուրս հանել մեր զորքերը»: Խոսքը եղել է Իրաքում ԱՄՆ զորակազմի թվաքանակի կրճատման մասին, որն իրականացվել է ԱՄՆ նախագահի որոշմամբ:



